Samsung-ի բաժնետոմսերն անկում են գրանցում կորպորացիայի ղեկավարի կալանավորման ֆոնին
Հարավկորեական Samsung Electronics ընկերության բաժնետոմսերը անկում են գրանցում կորպորացիայի ղեկավար Լի Չժե Յոնի կալանավորման ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աճուրդների տվյալները:
Բաժնետոմսերը Կորեական բորսաում 1,21 տոկոսի անկում են գրանցել՝ համեմատած նախորդ օրվա աճուրդների տվյալների հետ, գրում է կայքը:
Սեուլի դատարանի որոշմամբ՝ ուրբաթ առավոտյան կալանավորվել է հարավկորեական Samsung Group տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լի Չժե Յոնը, որը մեղադրվում է երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի շրջանակում կաշառք տալու համար:
Հիշեցնենք, որ երկրի դատախազության տվյալներով՝ Samsung Group-ը մի քանի միլիարդ դոլար է փոխանցել նախկին նախագահի մոտ ընկերուհուն պատկանող բիզնես ընկերություններին և կազմակերպություններին: Տրված կաշառքի դիմաց երկրի իշխանությունները նպաստել են Samsung Group-ի գործի բարգավաճմանը:
Քննությունը պետք է ավարտվի մինչև փետրվարի 28-ը և կարող է երկարաձգվել միայն մեկ ամսով՝ Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները կատարող վարչապետ Հվան Գյո Անի համաձայնությամբ:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի գալիք դատական նիստերի ժամանակ»,- ասված է կալանավորման որոշումից հետո արված Samsung ընկերության հայտարարությունում:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...