Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Վերլուծական

  Թրամփի ուղի. Ովքեր են շահելու նախագծից

Անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք հուշագրից մեկը վերաբերում էր Սյունիքի մարզով նախատեսված «Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար» ծրագրին՝ TRIPP-ուղուն։ Փաստաթուղթը վերնագրված է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին փոխմըբռնման հուշագիր»։

Բանակցված փաստաթղթի ընդհանուր բովանդակությունը առաջինը ներկայացրին ամերիկյան լրատվամիջոցները՝ դեռ նախքան դրա ստորագրումը։ Մասնավորապես, Reuters-ը գրեց, որ Հայաստանն ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմունքներով տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի։ Լրատվամիջոցը նաև տեղեկացրել էր՝ երթուղին կգործի հայկական օրենսդրությամբ, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալությամբ կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքներ կառուցելու և դրանք կառավարելու համար։

Հուշագրերի ստորագրումից մոտ 20 օր անց`օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց ամբողջական փաստաթուղթը։

Ըստ այդմ, նշվում է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունները հասել են փոխըմբռնման՝ շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը:  Կողմերը նաեւ հայտնել են իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մասնակցելու Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաեւ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը եւ սահմանային անվտանգության ամրապնդմանը։

Փաստաթղթում արձանագրված է, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են համատեղ աշխատել՝ բարելավելու Հայաստանի ենթակառուցվածքային եւ սահմանային կարողությունները, ինչպես նաեւ ուժեղացնելու երկրի դերը՝ որպես տարածաշրջանային եւ համաշխարհային արեւտրի արդյունավետ տարանցիկ հանգույց։

Նշված է, որ հուշագրի նպատակն է միասին բարելավել Հայաստանի ենթակառուցվածքները (ճանապարհներ, անցակետեր, տեխնիկա և այլն) և սահմանային անվտանգությունը՝ բերելով ներդրումներ, տրամադրելով ռեսուրսներ, վերապատրաստելով մասնագետներին և զարգացնելով երկու երկրների համապատասխան կառույցների միջև գործընկերությունը։

Մանրամասները՝ հետագայում

Ինչպե՞ս պետք է իրագործվի ծրագիրը. այս և մի շարք այլ մանրամասներ դեռ պարզ չեն։ Դեռ վերջնական համաձայնեցված չեն TRIPP ուղու իրագործման մեխանիզմներն ու ժամկետները։ Այս թեմայով հայ-ամերիկյան բանակցություններն ընթացքի մեջ են։ Պարբերաբար Հայաստան են այցելում ԱՄՆ տարբեր ներկայացուցիչներ, աշխատանքային խմբեր։ Վերջերս էլ Հայաստան, ապա Ադրբեջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությունը։

Առայժմ միայն հայտնի են նախնական տեղեկություններ՝ ծրագրի իրագործման ժամանակացույցի վերաբերյալ։ Նախատեսված է՝ մինչև տարվա ավարտը կամփոփվեն իրավական կամ կանոնադրական խնդիրները, 2026-ի առաջին կեսին կընդունվեն դրանից բխող բոլոր որոշումները. «Կառուցապատման իրավունքի, կառավարության և մյուս ինստիտուտների համար ենթադրվող որոշումները և 2026 թ.-ի երկրորդ կեսին արդեն սկսել բուն շինարարական աշխատանքները։ Որտեղի՞ց սկսել՝ որը շուտ կստացվի»,- օրերս հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել էր, որ TRIPP նախագծի շահագործման իրավունքի ժամկետի շուրջ քննարկվում է երկու տարբերակ՝ 49 և 99 տարի. «Ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք, օրինակ, ասենք, որ հինգ տարով ենք տալիս այդ հողը, ոչ ոք ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է հինգ տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ»։

Օրերս էլ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն ասել է, որ իրենք աշխատում են փաստաթղթերի վրա. «Իմ աչքաչափն ինձ հուշում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք գնում: Մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք TRIPP նախագծի իրացումը, սկզբնական շրջանում՝ իրավական և հայեցակարգային փաստաթղթերի մշակում և ընդունում, հաջորդ փուլում՝ պայմանագիր, հաջորդում արդեն գործնական աշխատանքների իրականացում գետնի վրա»:

TRIPP-ի քաղաքական բաղադրիչը

Ի վերջո, ի՞նչ է TRIPP-ը։ Ակնհայտ է՝ որքան էլ այն ներկայացվի որպես հիմնականում տնտեսական բաղադրիչ ունեցող, ներդրումային մեծ ծրագիր, այն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի։

Սա մեծ հաշվով 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մոդիֆիկացված տարբերակն է՝ առանց Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների կողմից տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողության դրույթի։

Հիմնական մտավախություններն ու քննադատությունը եղել է ճանապարհի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու իրավասության պահպանման հարցի շուրջ։ Սակայն իշխանությունները պնդում են՝ մտահոգվելու բան չկա, քանի որ ՀՀ տարածքում, այդ թվում՝ TRIPP ուղու վրա տարածվելու են ՀՀ օրենքները։

Նիկոլ Փաշինյանը օրերս անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հայաստանյան որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների նկատմամբ, որով անցնելու է TRIPP ուղին. «Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ՝ ոչ, ոչ»։

Սա, որոշակի մեղմում է հնչած մտահոգությունները։

Սակայն կան այլ մտավախություններ՝ կապված ծրագրի շուրջ աշխարհաքաղաքական խաղացողների դիրքորոշումների ու հնարավոր քայլերի հետ։

Արդյո՞ք այս ծրագիրը իրապես ձեռնտու է տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես, Իրանին ու Վրաստանին, թե իրենք հանձին Հայաստանի, տեսնելով նոր մրցակից, իրականում փորձելու են դեմ լինել ու վիժեցնել ծրագիրը։

Ինչ վերաբերում է TRIPP-ին, հրապարակային մակարդակով քննադատություն հնչեցրել է Իրանը՝ համաձայնագրերի ստորագրումից հետո, սակայն կարճ ժամանակ անց նրանց դիրքորոշումը մեղմվեց։ ՀՀ ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, թե պաշտոնապես Մոսկվան և Թեհրանը մտահոգություն չեն հայտնել։ Ընդհակառակը, Իրանը և Ռուսաստանը շահագրգիռ են ծրագրով, մանավանդ որ Ռուսաստանը ՀՀ-ում մեկ այլ ընկերության՝ Հարավկովկասյան երկաթուղու օպերատորն է։

Այսուհանդերձ, ԱԳ նախարարության մեր աղբյուրները նշում են, թե իրանցիներին մեծապես մտահոգում է այն փաստը, որ իրենց հյուսիսային սահմաններում հայտնվելու են ամերիկացիներ։ Ընդ որում, դեռ որեւէ մեկը չգիտի, թե այդ ամերիկացիներն ինչ կարգավիճակով են լինելու եւ ինչ ամերիկացիներ են լինելու։ Իրանցիների մոտ հարցեր կան՝ իսկ գուցե այդ ամերիկացիները նաեւ զինվորականներ կամ հատուկ ծառայությւոնների ներկայացուցիչներ են լինելու։

Այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե  նախագիծը ձեռնտու է նաև Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի համար. «Սա տարօրինակ է հնչում, բայց այդպես ստացվել է»։

Ըստ վարչապետի, երբ քաղաքական խոսույթի շրջանակներում են քննարկում, շեշտադրումներ կան, թե որքանով ձեռնտու կլինի ուրիշներին, բայց գետնի վրա իրողությունները հաշվի առնելով տեսնում են՝ գործ ունեն կոնսենսուսային նախագծի հետ։

Ասել է, թե փորձ է արվում ծրագրին մոտենալ տնտեսական բաղադրիչի տեսանկյունից, իսկ այս դեպքում ճանապարհի օգտագործումը պետք է, որ ձեռնտու լինի, եթե իհարկե, այդ երկիրը ցանկանում է օգտագործել այն։

Իհարկե, տարածաշրջանային երկրներից հատկապես Իրանն ու Վրաստանը կցանկանային իրենց տարածքով անցնեն Արևելք-Արևմուտք ճանապարհները, և եւս մեկ լրացուցիչ ճանապարհը նրանց համար ավելորդ մրցակից կարող է լինել։  

Ծրագիր, որ ձեռնտու է շատերին

Արևելք-Արևմուտք միջանցք, որով Թուրքիան ու Ադրբեջանը ևս միմյանց հետ կապ կունենան, անցնում է նաև Իրանով։ Այս առումով, պատահական չէ, որ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել է, թե ««Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Ապա այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա»։ Նա ասել է, որ Անկարան նախագիծն արդեն ավարտել է, մրցույթն անցկացրել է և մոտ օրերս կսկսի շինարարական աշխատանքները։ Ըստ Թուրքիայի նախարարի՝ շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականը։ Ըստ նրա՝  ադրբեջանական կողմն արդեն վերանորոգում է Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղային գծերը և դրանք կհասցնի մինչև Հայաստանի սահման։ Առաջիկա աշխատանքների շրջանակում կկառուցվեն թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարիներին այդ ենթակառուցվածքները, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով դադարել էին գործելուց, դարձել են անպիտան, իսկ Մեղրիի երկաթուղին պարզապես քանդված է։ Եւ հիմա նորի կառուցումը մեծագույն խնդիր է դարձել՝ մեծ գումարներ է պահանջում։ Հիմա այստեղ ևս պիտի սկսվի շինարարությունը։

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ մեծ է հավանականությունը, որ ժամանակակից ավտոճանապարհը, որը կանցնի Մեղրիի տարածաշրջանով, եւ որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ պատրաստ կլինի դեռ այն ժամանակ, երբ սկսված չեն լինի երկաթուղագծի կառուցումը։

Անդրադառնալ ծրագրի տնտեսական բաղադրիչներին։

Մինչ ծրագրի իրագործման դետալների շուրջ համաձայնությունների ձեռք բերումը, սակայն, նկատենք՝ այս ընթացքում բազմիցս շեշտվել է TRIPP-ի՝ տնտեսական շահավետության մասին։ Ընդ որում, թեև TRIPP ուղին անցնելու է Հայաստանով, սակայն շահառուները բազմաթիվ են՝ տարածաշրջանի բոլոր երկրներն անխտիր, գումարած՝ Կենտրոնական Ասիայի ու Սևծովյան երկրները։

Այս տարվա հոկտեմբերին ԱՊՀ խորհրդի նիստում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ… TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար»,- ասել է ՀՀ վարչապետը։

ԱՄՆ նախագահ Թրամփն էլ Կենտրոնական Ասիայի երկրների նախագահների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ է խոսել այս ծրագրից՝ նշելով, թե  նախագիծը տնտեսական առումով կարևոր նշանակություն ունի  Կենտրոնական Ասիայի համար:

«Սա ճանապարհ է, որը կառուցվում է և անցնում աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով՝ տնտեսական տեսանկյունից նույնպես ամենակարևոր վայրերից, ինչը կխթանի առևտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում՝ օգնելով Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին», – ասել է Թրամփը, նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը տարածաշրջանին կբերի իրական օգուտներ. «Ես վստահ եմ, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կստանա խաղաղության բարիքները, եթե ընդունի այն հնարավորությունը, որը մենք բացել ենք այս համաձայնագրով»։

ԵՄ-ն ևս արձագանքել է TRIPP-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը անդրադարձել է Միջին միջանցքի և Եվրոպայի և Ասիայի միջև նոր առևտրային երթուղիների ստեղծման քննարկումներին։ Միջին միջանցքը (կամ Անդրկասպյան միջանցքը), երկաթուղիների և նավահանգիստների երթուղի, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպայի հետ, դառնում է հենց դա՝ հուսալի այլընտրանք առևտրային ուղիներին, որոնք դարձել են անվստահելի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը այս նպատակը դարձրել են ավելի իրատեսական»,- ասել է նա։

Իսկ ԵՄ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն APA և «Արմենպրես» գործակալություններին տված հարցազրույցում հայտարարել է. «Եվրամիության, Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպված վերջին քննարկումների ընթացքում որպես առաջնահերթ ուղղություն ընտրվել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների Նախիջևանի սեգմենտը»։

Նրա խոսքով՝ «դա ներառում է Հայաստանի կապը Նախիջևանի հետ ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում և նպատակ ունի ապահովել TRIPP-ի 42-կիլոմետրանոց հատվածի արդյունավետ միավորումն ու ամբողջ տարածաշրջանի համար ներառականության ապահովումը»։

Ասել է, թե TRIPP ծրագիրը շատ ավելի ընդգրկուն է, քան Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան ճանապարհը։ Այն ավելի ընդարձակ ծրագիր է, և ավելի մեծ շահառուներ ունի։ TRIPP-ը որքան էլ անցնում է Հայաստանով, ու հիմա հատկապես հայտնի քաղաքական իրադարձությունների ֆոնին այն քաղաքական նշանակություն է ձեռք բերել, միաժամանակ տնտեսական ծրագիր է, որի շահառուները շատերն են՝ Կենտրոնական Ասիայի երկներից մինչև Սև ծով ու անդին։

Հայացք՝ TRIPP-ին. կա՞ այլընտրանք

Հայաստանյան քաղաքական դաշտում TRIPP-ին զուգահեռ ևս մեկ ծրագրի մասին է խոսվում. ՀՀ առաջին նախագահի գլխավորած կուսակցությունը պնդում է՝ պետք է TRIPP-ից բացի նաև հյուսիս-հարավ ճանապարհը գործարկել` ստեղծելով Զանգեզուրյան հանգույց։

Իր հոդվածում Տեր-Պետրոսյանը նշել է. «Ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը»։

Նա նաև պնդել է. «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների»։

Ինչ վերաբերում է նրա գլխավորած կուսակցության ներկայացրած այլընտրանքային առաջարկին, ապա այս հարցում հիմնական տեսակետ ներկայացնողը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, որ նշում է՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման` BRICS-ի, այդ թվում «ՀՀ ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի եւ ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը»:

Ակնհայտորեն այստեղ Լեւոն Զուրաբյանը առաջ է մղում Ռուսաստանի շահերը, իհարկե, այդ ամենը քողարկելու համար տալով նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի անունները։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան»  դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TRIPP-ի մասին խոսելիս ասել է, թե ծրագրի իրականացումը Հայաստանին կարող է ձեռնտու լինել, եթե Երասխ–Ջուլֆա երկաթուղային հանգույցը ևս աշխատի, այնուհետև այդպես Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան լիարժեք կապ ապահովվի։ Նա նաև թերահավատ է, որ Ադրբեջանը Հայաստանին ելք կտա դեպի Իրան։

Այստեղ եւս տեսնում ենք, որ Քոչարյանը հետամուտ է լինում ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերը պաշտպանելու։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ զրույցից էլ պարզ դարձավ, որ նա եւս ակնհայտորեն շահագրգռված չէ այս ծրագրի իրականացումով։ Նա պնդում է, թե այս ծրագիրը Հայաստանը պահելու է շրջափակման մեջ։  Խաչատրյանը թերահավատ է, որ կգործարկվի Երասխ-Սադարակ երկաթուղագիծը։ «Մինչև չկառուցվի Երասխ-Սադարակ ճանապարհը՝ Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ։ «Թրամփի երթուղին», որի մասին այդքան շատ են խոսում, չի կարող լիարժեք գործել առանց այս հատվածի։ Այդ ճանապարհը պետք է ներառի ոչ միայն 42 կիլոմետրը, այլև ամբողջ երթուղին մինչև Երասխ»,- ասում է նա։

Մեր դիտարկմանը, թե ՀՀ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ երկաթուղին Նախիջեւանից շարունակվելու է մինչեւ Գյումրի, Խաչատրյանը պնդեց, թե նման պնդման որեւէ փաստաթղթում չի հանդիպել։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը TRIPP ուղու մասին որպես այդպիսին կարծիք չի հայտնել, այլ միայն վաշինգտոնյան հուշագրերի ստորագրումից հետո ասել է. «Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ՝ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»։

Ամփոփելով նշենք, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր շրջանակներն անհանգիստ են, որ այս նախագիծը Հարավային Կովկասում կթուլացնի Ռուսաստանի դիրքերը։

Քաղաքագիտական մեկնաբանություններ

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեզ հետ զրույցում դրական արտահայտվեց եւ նախագծի եւ ՀՀ իշխանությունների այդ ուղղությամբ վարած քաղաքականության վերաբերյալ։ «Ճանապարհներ եւ հաղորդակցություններ բացելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները նպատակ ունեն ապահովել ավելի կայուն իրավիճակ տարածաշրջանում եւ նվազեցնել ռիսկերը, որոնք կարող են գալ Ադրբեջանից։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա սրանք շատ տարբեր բաներ են: Ի վերջո, տեղի ունեցողը հեռու է վերջից, սա դեռ սկիզբն է: Վաշինգտոնում ստորագրվածը հռչակագիր է․ հռչակագիր, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ հաղորդակցություններն անհրաժեշտ են»։ Նա նաեւ ասաց, թե դեռ կան տեխնիկական, բայց ավելի շատ քաղաքական խոչընդոտներ։ Նա ասում է, որ ամենադշվար գործը Հայաստանում, հատկապես Սյունիքում Իրանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ու Հայաստանի շահերի համատեղումը հեշտ գործ չէ, բայց հնարավոր է։ Իսկանդարյանը շեշտեց, թե Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները պետք է վերին աստիճանի հասունություն հանդես բերեն, այս աշխատանքը չտապալելու եւ իրականություն դարձնելու համար։

Փորձագետ Արեգ Քոչինյանն էլ, ասաց, թե տարածաշրջանն արմատապես փոխվում է եւ սա չնկատելու տալը պարզապես անմտություն է։  Նա ավելացրեց, թե այսօր չի կարող պնդել, թե խաղաղության գործընթացը վերջնական է եւ հաստատ, քանի դեռ կան արտաքին եւ ներքին ուժեր ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, որոնք հետապնդելով օտար շահեր ամեն ինչի պատրաստ են խաղաղության գործընթացը տապալելու համար։

Սա է այս պահին առկա մոտեցումները, եւ առաջիկայում էլ ավելի ակնհայտ կդառնա, թե այս ծրագրում կամ այս ծրագրից դուրս ով ում շահն է հետապնդում եւ ինչի համար է պայքարում։ Ակնհայտ է միայն այն, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ամրացնել իրենց պետականությունը, ապա պետք է ամուր կառչեն վաշինգտոնյան համաձայնագրերից եւ խղաղությունն իրականություն դարձնեն։

Հուսադրող է այն, որ Գերմանիա այցի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշել է, թե այժմ ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ են վարում TRIPP-ի կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։ Այլ կերպ ասած, սա առաջին ազդակներից մեկն է, որ վաշինգտոնյան համաձայնագրերը սովոևական թղթեր չեն, այլ լուրջ եւ իրատեսական ծրագիր, որն արմատապես փոխելու է տարածաշրջանը։ ««TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ»,- ընդգծել է Փաշինյանը։

Եթե այս ամենին գումարենք, որ Ալիեւը եւս հայտարարել է, թե իրենք արդեն սկսել են աշխատանքները, ապա արդեն առաջիկա ամիսներին հայաստանցիներն ու ադրբեջանցիները իրենց աչքերով կտեսնեն նախագծի առաջին արդյունքները։

Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ մեր զրույցները մեղրեցիների հետ ցույց է տալիս, որ նրանց մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը կողմ են նախագծի իրականացմանը։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑՅԱՆ