Հայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մարտի 30-ից ապրիլի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 92 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 173 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 785, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 586, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 263, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 245 և 1703 այլ իրավախախտում։ 126 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 140-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 59-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 75-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15465 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 279 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են ոչ սթափ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 406, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 16 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 108, չամրակապված վարելու՝ 3692, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 241, վարելու ընթացքում ծխելու՝ 661, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 852, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 176, արագության գերազանցման՝ 2812 և 5228 այլ իրավախախտում։ 346 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 905-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 433-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 181-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն...
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան