Արմեն Ջիգարխանյանը հանդիպել է խորթ որդու հետ (Տեսանյութ)
Արմեն Ջիգարխանյանը հանդիպել է խորթ որդու՝ Ստեփանի հետ, որին 20 տարի չէր տեսել: Ասում են՝ նրանց շփումը դադարել էր մեծ վեճի պատճառով: Նրանց հանդիպումը ցույց են տվել «Պուստ գովորյատ» հաղորդման ժամանակ:
Ստեփանը ժամանել է Լաս Վեգասից դերասանի անձնական խնդրանքով:
Դերասանի հետ հանդիպման մասին նա պատմել է հաղորդման ժամանակ.
«Նիհարել է, բայց հիմա բոլորովին այլ կերպ է խոսում: Վիտալինայի մասին առաջին հաղորդման ժամանակ դժվար էր հասկանալ, թե ինչ էր նա ընդհանրապես ասում: Իսկ հիմա ես ուրախացա, կարծես նրան մեկ, երկու տարի չէի տեսել: Ինձ տեսնելով՝ Արմեն Բորիսովիչը միանգամից ասաց. «Տղաս անցի, արի նստի»: Սրանք նրա առաջին բառերն էին»,–ասել է Ստեփանը Dni.ru-ն:
Հիշեցնենք, որ Տատյանա Վլասովայի որդին ապրում է Ամերիկայում, իսկ մինչ այդ աշխատում էր Արմեն Ջիգարխանյանի թատրոնում:
Հետաքրքիր է, որ Ջիգարխանյանների շփումից հետո թատրոնում ինչ-որ կարեւոր փաստաթղթի փոխանցում է եղել: Թե ինչ է գրված փաստաթղթում, որը Ստեփանը ստացել է Արմենի աշխատասենյակում, հաղորդման ժամանակ այդպես էլ չեն հայտնել: