1500 ընտրատեղամասում կտեղադրվի մեկական տեսախցիկ. հարցը որոշվեց
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին 1500 ընտրական տեղամասերում կտեղադրվի մեկական տեսախցիկ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է տեսախցիկների տեղադրման հարցով միջկուսակցական հանձնաժողովի ղեկավար, դաշնակցական Համլետ Աբրահամյանը` նշելով, որ որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած հանձնաժողովի նիստում:
Ըստ Համլետ Աբրահամյանի` «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն հատկացնում է Եվրամիությունը, իսկ մնացածը` պետությունը: Նշենք, որ ԵՄ-ն մինչ այդ պատրաստ էր տրամադրել ընդամենը 1 մլն 600 հազար եվրո:
«Մենք 1500 տեղամասում ենք տեղադրելու 1-ական տեսախցիկներ, քանի որ մնացած 500 տեղամասերում կապուղին ապահովող «Յուքոմ» ընկերությունը չի կարող կապ ապահովել»,- ասաց նա:
1500 տեղամասում 1-ական տեսախցիկ տեղադրելուն կողմ են քվեարկել եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչները:
Նշենք, որ ընդդիմությունը պահանջում էր 2-ական տեսախցիկ տեղադրել, սակայն դրա համար մրցույթին մասնակցած ընկերությունը պահանջեց 3 մլն 800 հազար եվրո, որը, սակայն, կողմերը չկարողացան գտնել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին