Ոճային կերպարանափոխություն. Քիմ Քարդաշյանը երկնագույն վարսերով է ներկայացել (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը վերջին շրջանում հաճախակի է արտառոց ոճային փոփոխությունների դիմում, անցած հանգստյան օրերին ներկայացել է նոր կերպարով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37-ամյա հայուհին վարսերը բաց երկնագույն երանգով է ներկել և որպեսզի ոճային փոփոխությունն առավել ընդգծված դարձնի, գրեթե նույն երանգի հագուստ է ընտրել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանը երկու երեխաների՝ 4-ամյա Նորթի ու 2-ամյա Սենթի հետ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին կազմակերպված խնջույքի է գնացել:
Հետաքրքրական է, որ աստղն ավելի ուշ բացահայտել է, թե որքան ժամանակ է պահանջվել մազերի նման գույն ստանալու համար: Քարդաշյանի պնդմամբ՝ իր վարսահարդարն ավելի քան 13 ժամ աշխատել է, որպեսզի նման արդյունքի հասնի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...