Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»
Երբ օրվա ռիթմը թելադրում են զանգերն ու նոտաները, և Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքների նուրբ հնչյունները, ծառայողական կարգուկանոնը լրացվում է արվեստի ձեռագրով։ Առաջին հայացքից իրարամերժ այս երկու աշխարհների հիմքում նույնն է՝ լսելու բացարձակ ունակությունը։
ՆԳՆ Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Տավուշի բաժանմունքի հրահանգիչ Հայկ Մելիքբեկյանի մեջ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման, այնուհետև՝ Օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատած տարիները արմատավորել են մասնագիտական այնպիսի կոփվածություն, որը նրան չի լքում նույնիսկ աշխատանքային լարված պահերին։ Հենց այդ հատկանիշն է նրան օգնում նաև բեմում՝ Իջևան համայնքի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի աշխատանքը համակարգելիս։
Որպես հմուտ քամանչահար և համույթի գեղարվեստական ղեկավար՝ նրա առաքելությունը դարձյալ մարդկանց օգնելն է, բայց այս անգամ՝ ստեղծագործական ներուժը ներդաշնակելու ու հոգիներ խաղաղեցնելու միջոցով։ Եթե Օպերատիվ կառավարման կենտրոնում ամեն ինչ վայրկյանի ճշգրտությամբ է և սխալվելու իրավունք չկա, ապա երաժշտության աշխարհն անսահման է ու ինքնադրսևորվելու լայն հնարավորություն է ընձեռնում։
Հայկ Մելիքբեկյանի համար ծառայությունն ու արվեստը նույն հարթության վրա են, քանի որ երկու դեպքում էլ առանցքում մարդն է. մեկում՝ նրա անվտանգությունը, մյուսում՝ հոգևոր վայելքը։ Երբ ավարտվում է հերթափոխն ու հեռախոսակապին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքներն ու բեմը, ծառայողական կարգապահությունն ու արվեստի անկաշկանդությունը դադարում են հակադրվել՝ ստեղծելով մի նոր, ինքնատիպ ձեռագիր։
Եթե երաժշտության մեջ արվեստագետն ազատ է ստեղծագործական թռիչքի մեջ, ապա Օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատանքը հոգեբանական ու մասնագիտական հմտությունների փորձություն է։ Այստեղ յուրաքանչյուր ահազանգի հետևում մարդկային ճակատագիր է, իսկ օպերատորի առաքելությունը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Դա պատասխանատու գործընթաց է, որտեղ քաղաքացուն լսելու, իրավիճակն ակնթարթորեն գնահատելու և ճիշտ որոշում կայացնելու կարողությունը կենսական անհրաժեշտություն է։ Հենց այս լարված առօրյան էլ կոփել է Հայկի մասնագիտական կարգապահությունը, որն այսօր նրա անբաժան ուղեկիցն է։
Արվեստի ու ծառայության սահմանագծին Հայկ Մելիքբեկյանն ապացուցում է՝ կարևորը լսելու և արձագանքելու պատրաստակամությունն է. հատկանիշ, որը որքան անհրաժեշտ է փրկարարի, նույնքան էլ՝ արվեստագետի համար։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր