Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության եւ նշանակման գործընթացում ի հայտ եկած տարբեր խնդիրներն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովի՝ մարտի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ օրենքում վերանայվել են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները:
Նախատեսվում է, որ փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
Նախարարը պարզաբանել է, որ բժշկական կազմակերպությունների ղեկավարների համար բժշկական կրթություն ունենալու պարտադիր պահանջը փոխարինվում է, նախատեսվում են ավելի լայն շրջանակներ եւ հնարավորություններ, ինչը նշանակում է, որ ե՛ւ բժշկական կրթություն ունեցող, ե՛ւ ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք, որոնք ղեկավարման բնագավառում կամ առողջապահական կազմակերպություններում ունեն աշխատանքային փորձառություն, կարող են հավակնել ԲԿ-ների ղեկավարի պաշտոնին: Ըստ զեկուցողի՝ պետք է բարձրացվի նաեւ բժշկական կենտրոնների բուժական գծով տեղակալների դերակատարությունը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը