Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ը
Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
22 դեպք՝ խարդախության,
12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
11 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
9-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի,
8-ական դեպք՝ խուլիգանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4 դեպք՝ թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, համակարգչային հափշտակության, վստահված գույքի հափշտակման, ապացույցներ կեղծելու, ինքիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3-ական դեպք՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ սպանության բացահայտման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման։
Հայտնաբերվել է 23 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 36 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios