Ներկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Մարտի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացին, այդ թվում՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ երկխոսության մեկնարկից մինչև Գործողությունների ծրագրի ստացումը և դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական կողմին տրամադրված Գործողությունների ծրագրի բովանդակությանը՝ ընդգծելով սահմանված հենանիշները և դրանց կատարման շրջանակում իրականացվող օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Կարևորվել են փաստաթղթերի անվտանգության բարձրացման նպատակով պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացվող ծրագրերը, միգրացիայի և սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև ապաստանի համակարգի թվայնացման գործընթացը։
Իրավապահ ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում Արմեն Ղազարյանը նշել է, որ իրականացվող փոփոխությունները միտված են ոչ միայն համակարգի վերակազմակերպմանը, այլև ոստիկանության գործունեության ժամանակակից չափանիշների ներդրմանը։
Ներքին գործերի նախարարությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ որդեգրել է համակարգված մոտեցում՝ ընդգծել է փոխնախարար Արմեն Ղազարյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios