Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը ԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային
Հայաստան

Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը։ Միջոցառման նպատակն է քննարկել բուժքույրական և բժշկական կրթության զարգացմանն ու առողջապահական աշխատուժի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարության գործընկերներին՝ նշելով, որ նման հարթակներն ու քննարկումներն օգնում են աշխատանքը կատարել առավել արդյունավետ՝ առաջ շարժվելով միմյանցից սովորելու, փորձով փոխանակվելու և հետագա քայլերն ավելի լավ պլանավորելու ճանապարհով։

«Բժշկական կրթությունը մարդու կյանքի որակի հետ ուղիղ կապված գործընթաց է, հետևաբար, այս ուղղությամբ կրթության պլանավորումն անմիջականորեն ազդում է հասարակության կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ հենց այս մեծ պատասխանատվությունն է համախմբել բոլորիս՝ քննարկելու բժշկական կրթության արդյունավետ կարգավորումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի գնահատմամբ՝ սա շարունակական գործընթաց է, որը հատկապես տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում պահանջում են մշտական ուշադրություն և հստակ ուղղվածություն։ Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է բժշկագիտության և բժշկական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվում է դեռևս դպրոցից։ Սա չափազանց կարևոր է, որովհետև հենց դպրոցական մակարդակում ենք փոխանցում առաջին գիտելիքները և ձևավորում այն վարքականոնը, որը մի կողմից համընդհանուր է, իսկ մյուս կողմից դառնում է նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր հիմք։ Այս առումով առանձնահատուկ կարևորում ենք դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր բաղադրիչի ներառումը, որը երեխաներին օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։

Նրա խոսքով՝ ներկայում բժշկական մասնագիտություններով սովորում է ավելի քան 10,000 ուսանող։ Ըստ էության, երկրի յուրաքանչյուր տասներորդ ուսանողը սովորում է բժշկական ուղղությամբ, որը, ըստ նախարարի, կարևոր ցուցանիշ է. «Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում։ Սա ևս կարևոր ցուցիչ է, որը վկայում է մեր երկրում ձևավորված կրթական ավանդույթի և որակի մասին»։

2025 թ․ հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը սահմանում է նոր իրավական շրջանակ, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես՝ բժշկական կրթության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, որը կնպաստի առողջապահության ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը նաև միջազգային աշխատաշուկայում։

«Օրենքն առանձին կարգավորումներ է նախատեսում բժշկագիտության համար՝ այն դիտարկելով որպես կարգավորվող մասնագիտություն։ Օրենքը նախատեսում է նաև հատուկ ընթացակարգեր բժշկական ոլորտում որակավորում ստացած մասնագետների հետագա կրթության կազմակերպման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, մասնավորապես՝ քոլեջների դերը։ Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը ենթադրում է ամբողջական շղթա, և կարևոր է, որ որակական փոփոխությունների գործընթացում նույնքան առանցքային տեղ հատկացվի նաև քոլեջային կրթությանը. «Կարծում եմ՝ այս ուղղությամբ բժշկական մասնագիտությունների շրջանակում դուալ կրթության ներուժը դեռ լիարժեք իրացված չէ։ Հուսով եմ, որ այս քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում այլ երկրներում, և ինչպես կարող ենք փոխանակել փորձ ու կարծիքներ՝ այս ոլորտում ավելի արդյունավետ աշխատելու համար»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտության և հետազոտության ոլորտում բժշկական մասնագիտությունների կարևորությանը։ Նրա խոսքով՝ որակի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ շղթան ամբողջական է, և պրակտիկ աշխատանքը շարունակաբար զուգորդվում է հետազոտության հետ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր մեթոդների ներդրմանը։

Նախարարի խոսքով՝ բժշկագիտությունը ճանաչվել է գերակա ուղղություն Կառավարության՝ վերջերս ընդունած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրով․ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հայկական 9 գիտական ամսագրերից 2-ը բժշկագիտության ոլորտից են, իսկ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ գիտական հրապարակումը վերաբերում է բժշկագիտությանը, ինչը նշանակում է՝ այստեղ մեծ ներուժ կա»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը:

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության DG ENEST ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև առցանց ձևաչափով՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղզստանից: