Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին

«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
Հայաստան

Այն մտքով եմ ապրում, որ Գևորգս ինձ հետ է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գևորգը փոքրուց եղել է շատ խելացի, ամեն ինչում շատ չափավոր։ Սիրված երեխա է եղել ամենուր՝ ընտանիքում, դպրոցում, շրջապատում։ Գևորգը լույս էր։ Ե՛վ հանգիստ երեխա էր, և՛ աշխույժ։ Նա ամեն ինչում կար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Գևորգի մայրիկը։ Գևորգը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ դպրոց է հաճախել։ Սովորել է 156 հիմնական, այնուհետև՝ թիվ 195 ավագ դպրոցում։

«Գևորգը շատ պարտաճանաչ է եղել։ Դպրոցական բոլոր առարկաներն իր համար հավասար էին, նա պետք է բոլոր դասերը սովորած դպրոց մտներ։ Շատ ընդունակ էր և նաև պատասխանատու ու պարտաճանաչ։ Հատուկ սիրելի առարկա չուներ։ Երբ սկսեց լրացուցիչ պարապել, իսկ պարապում էր «Ֆիզիկա» առարկան, մի անգամ ասաց. «Մա՛մ, ես չգիտեի, որ ֆիզիկան այսքան հետաքրքիր է ինձ համար»։ Սովորելու հետ մեկտեղ իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը։ Որոշ ժամանակ հաճախել է ֆուտբոլի։ Դպրոցի դաշտում մեծահասակները ֆուտբոլ էին խաղում, կիրակի օրերն առավոտյան Գևորգն էլ էր պարտադիր գնում իրենց հետ խաղալու։ Երբ ասում էի՝ Գևորգ ջան, վախենում եմ, գուցե խաղի ընթացքում վնասվես, տղայիս արձագանքն էր. «Չէ, մա՛մ, ես իրենց հավասար խաղում եմ»»։

Դպրոցն ավարտելուց հետո Գևորգն անվճար հիմունքներով ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 16-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Նախընտրեց իր հասակակիցների հետ ծառայել։ Ասում էր. «Չորս-հինգ տարի հետո, երբ գնամ ծառայության, ավելի կրտսերների հետ ինձ հետաքրքիր չի լինի»։ Շատ հասուն մտածելակերպ ուներ։ Ընկերություն էր անում տարիքով ավելի ավագների հետ։ Գևորգից մեծերը երբեմն անգամ կարող էին իրենից խորհուրդ հարցնել տարբեր հարցերի հետ կապված։ Դրա համար նախընտրեց ծառայել, հետո շարունակել ուսումը։ Գևորգն ընտրել էր տրանսպորտի բաժինը, բայց երբ ծառայում էր, զրույցների ժամանակ ասում էր. «Մա՛մ, որոշումս փոխել եմ, երբ զորացրվեմ, բաժինս փոխելու եմ, ուզում եմ հաշվապահություն սովորել»»։

Գևորգի ծառայության առաջին ամիսներն անցել են Լուսակերտում, այնուհետև նա տեղափոխվել է Դիլիջանի զորամաս։ Գևորգը եղել է կրտսեր սերժանտ, Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի 1-ին հաշվարկի հրամանատար։ «Երբեք չի դժգոհել բանակից, շուտ ինտեգրվում էր ցանկացած շրջապատում։ Ե՛վ Լուսակերտի, և՛ Դիլիջանի զորամասերում նա շատ սիրված է եղել թե՛ իր ծառայակիցների, թե՛ սպայական կազմի կողմից։ Երբ իրեն հարցնում էի՝ Դիլիջան տեղափոխվեցիր, տեղդ ո՞նց է, Գևորգս արձագանքում էր. «Մա՛մ, կարծես այստեղ ծնված լինեմ, այս օդ ու ջրի մարդ լինեմ, ինձ ամեն ինչ հարազատ է»։ Արմատներով իջևանցի են։ Իր տատիկը միշտ ասում էր՝ երանի Գևորգս Դիլիջանում ծառայի, տանն էլ միշտ այդ մասին խոսել ենք։ Երբ վիճակահանությամբ ընտրեց Լուսակերտի, հետո Դիլիջանի զորամասերը, բոլորս ուրախացել էինք, Գևորգն էլ ասաց. «Տատի՛, դու ո՞նց իմացար, որ Դիլիջանում եմ ծառայելու»։ Նման զուգադիպությունն ուղղակի զարմանալի էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև հոկտեմբերի 7-ը իր հետ անընդհատ կապի մեջ էինք։ Մեզ ասում էր, որ իրենց տարել են Իջևանի դիրքերը։ Այնտեղի մեր բարեկամները հետաքրքրվում էին Գևորգից, բայց իրեն ոչ մի տեղ չէին գտնում։ Զանգեցի Գևորգին, երբ իրենց արդեն տեղափոխում էին Գորիս։ Ճանապարհին էին։ Խոսում էինք, մեքենայի աղմուկը շատ էր։ Հարցրեցի՝ Գև ջան, մեքենայի մե՞ջ եք, այս ի՞նչ աղմուկ է, ասաց. «Մա՛մ, զորամասի դիմացն են ասֆալտապատում, տրակտորի ձայնն է բարձր լսվում»։ Այդպես էլ մեզ չասաց, որ մեկնում են մարտի դաշտ։ Իրենց տարել էին Գորիս, իսկ հոկտեմբերի 7-ին՝ Ջրական։ Իր հետ այլևս կապ չի եղել»։ Պատերազմի դաշտում Գևորգը զինակից ընկերների հետ ոչնչացրել է թշնամու տեխնիկայի մի քանի միավոր։

Հոկտեմբերի 10-ին է զոհվել Գևորգը Ջրականում անօդաչուի հարվածից։ Հոկտեմբերի 16-ին Գևորգի հուղարկավորությունն էր։ «Ընկերներն իր մարմինն իջեցրել էին, դրա համար Գևորգիս երկար չենք փնտրել»։

Ապրելու ուժի մասին։ «Եռաբլուրում նստած՝ միշտ մտածում եմ այդ մասին։ Երբեք չեմ մտածում, որ չկա Գևորգս։ Այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է։ Ես իրեն սպասել եմ ու սպասում եմ։ Ապրում եմ Գևորգիս հիշատակը վառ պահելու համար։ Հիմա ինձ ուժ տվողը աղջիկս է։ Յուրահատուկ որդի էր Գևորգը, նույնպիսի՝ եղբայր։ Աղջիկս մինչև հիմա չի համակերպվում եղբոր կորստի հետ։ Ծանր է մեզ համար, երբեմն բառերն անգամ չեն բավականացնում, որ նկարագրեմ Գևորգին։ Ամեն ինչում ուշադիր էր, իր մտածելակերպը շատ հասուն էր, որևէ տարիքում նա իր այդ տարիքին համապատասխան չի մտածել, միշտ ավելի առաջ է եղել։ Ավագ դպրոցում ուսուցիչները Գևորգի ընկերներն էին, փոխտնօրենը Գևորգիս հետ ընկերություն էր անում։ Մինչև հիմա էլ, որտեղ ինձ հանդիպում է, աչքերն անմիջապես լցվում են»։

Թիվ 195 ավագ դպրոցում բացվել է Գևորգ Օթարյանի անվան ֆիզիկայի դասասենյակ, իսկ դպրոցի բակում տեղադրվել է խաչքար-հուշարձան։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։