Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին

«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել

Արմավիրի մարզում բացահայտել են ապօրինի որսի դեպքեր

Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել:

Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի ողորկափող հրացանով՝ 51 տափաստանային արտույտ:

Նույն օրը պարեկները Հուշակերտ-Բերքաշատ գյուղամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Հուշակերտ գյուղի 60-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում կա ապօրինի պահվող ողորկափող որսորդական հրացան, ինչպես նաև 6 տափաստանային արտույտ: «ՎԱԶ-2106»-ը, ապօրինի հրացանով ու որսով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ապօրինի որսի հաջորդ բացահայտումը մարտի 4-ին էր: Պարեկները Ամասիա գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում նրանք նկատել են որսորդական հրացան և տափաստանային արտույտներ: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդը 46 արտույտը ապօրինի որսացել էր Վանանդ գյուղի դաշտերում: Նույն օրը բացահայտվել է ապօրինի որսի ևս մեկ դեպք՝ այս անգամ Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում:

Իրավախախտման համար պարեկները կանգնեցրել են Նոր Կեսարիա գյուղի 40-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են որսորդական հրացան և տափաստանային երեք արտույտ: Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը արտույտները որսացել էր գյուղի դաշտերում:

Մարտի 4-ին ապօրինի պահվող հրազենով ապօրինի որս արած անձանց են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները Ագարակավան բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել, ապօրինի որսի կասկածանքով ձերբալալել և «ՎԱԶ-211540» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 42-ամյա վարորդին և 61-ամյա ուղևորին: Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-211540»-ի սրահի տեսանելի մասում հայտնաբերվել են ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որսորդական հրացանի կրակված փամփուշտներ և 31 տափաստանային արտույտ, իսկ 61-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ կրակված 2 փամփուշտ: Պարզվել է, որ նրանք թռչունները որսացել են Ագարակավան տանող ճանապարհի հարակից դաշտից:

Ապօրինի որս կատարած տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: