Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին
Այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Խուդաթյանն ընդգծել է, որ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։
Առնակ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մեծ պատասխանատվությամբ առաջ կտանի ոլորտային խնդիրները։
Գործակարգավարական խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնահերթությունները, կատարված և պլանավորված աշխատանքների ընթացքը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...