ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում ընդլայնվում է․ Պենտագոնը խոսում է հարյուրավոր հարվածների մասին
Իրանում իրականացվող գործողությունը «վճռականորեն առաջ է շարժվում», հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հոգսեթը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդի Քուփերի հետ համատեղ ճեպազրույցում։ «Իրանը հույս ունի, որ մենք չենք կարողանա դիմանալ դրան, սակայն դա իսկապես վատ հաշվարկ է»,- ասել է նա։ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի պակաս չունի, և ռազմական գործողությունը կարող է շարունակվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ «Մենք նոր ենք սկսել կռվել՝ վճռականորեն կռվել»,- հավելել է նա՝ խոստանալով, որ «Իրանի և Թեհրանի վրա կրակային հզորությունը շուտով կտրուկ կաճի»։
Իրանի հետագա կառավարման հարցում Թրամփի դերի մասին լրագրողների հարցին ի պատասխան` նա նշել է, որ «նախագահը մեծ ազդեցություն ունի այն հարցում, թե ով կկառավարի Իրանը՝ հաշվի առնելով ներկայիս գործողությունը, որը մենք իրականացնում ենք»։
Ավելի վաղ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում ասել էր, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրության համար թեկնածուի որոշմանը։ Սպանված այաթոլլա Խամենեիի որդուն, որը կարող է դառնալ նոր գերագույն առաջնորդ, նա չի համարում համապատասխան թեկնածու։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդի Քուփերն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը արդեն խորտակել է ավելի քան 30 իրանական նավ։ «Եվ ընդամենը մի քանի ժամ առաջ մենք խոցեցինք իրանական դրոնակիր նավ, որի չափերը մոտավորապես համեմատելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիակրի հետ։ Այժմ այն այրվում է»,- ասել է Քուպերը։
BBC-ին նշել է, որ ծովակալն իր խոսքերի վիզուալ ապացույց չի ներկայացրել։ Դրոնակրի խոցման մասին ԶԼՄ-ները հայտնել էին այս ճեպազրույցից շատ առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, Քուպերի ելույթից քիչ առաջ Սպիտակ տանը ասել էր, որ ԱՄՆ-ը «երեք օրում խորտակել է 24 նավ»։ Ըստ ամերիկացի ծովակալի` վերջին երեք օրում ամերիկացի զինվորականները Իրանում խոցել են մոտ 200 թիրախ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում