Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով
Կառավարության՝ մարտի 5-ի նիստին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց գործադիրի երկու որոշումներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնց արդյունքում ապրիլի 1-ից կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար կենսաթոշակը բարձրանալու է:
«623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար դրամ և ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8500 դրամով: Դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակն արդեն իսկ միջինում կազմում է 95 հազար դրամ»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստի բարձրացում ուղիղ 10 հազար դրամով: Առաջին, երկրորդ, երրորդ խմբերի և ֆունկցիոնալության խորը, ծանր ու միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստներն այսօր 39 հազար, 37,5 հազար և 36 հազար դրամ է, դրանք կդառնան 49 հազար, 47,5 հազար և 46 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, հարկ վճարող քաղաքացիներին, և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև օտարերկրացիներին, որոնք աշխատում են ՀՀ-ում և հարկեր են վճարում: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց պետական կառավարման համակարգի գործընկերներին, որոնք, ըստ վարչապետի, իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել այն, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5,1 տոկոս, այլ ավելի բարձր:
«Սա չափազանց կարևոր որոշում է ՀՀ քաղաքացիների համար մեր սոցիալական քաղաքականության արդյունքները կապիտալիզացնելու [առումով]:
Այսպիսով՝ մենք 2021-ին մեր ստանձնած պարտավորությունն այս համակարգերով կատարում ենք, այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից, և միջին կենսաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այս գործընթացի մի մաս է նաև հետվճարը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար