Հանցավոր խումբը ձերբակալվեց գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։
Հետագա միջոցառումների արդյունքում մարտի 3-ին ստացվեց նոր տեղեկություն, որ հանցավոր խմբի անդամները երկու մեքենայով, զինված ռադիոկապի միջոցներով, դուռ ու լուսամուտ բացելու գործիքներով, մեկնել են Սպիտակ համայնքի Արջհովիտ գյուղ՝ բնակարանային գողության։
Հետագա գործողությունները քրեական ոստիկանները կատարեցին մարզի պարեկների, Համայնքային ոստիկանության Տարոնի ու Բազումի ծառայողների հետ համագործակցությամբ։
Ժամը 22․10-ին Սպիտակից Վանաձոր գալու ճանապարհին, Բաղրամյան փողոցում իրավապահները կանգնեցրին «Ռենո» մակնիշի մեքենան, իսկ յոթ րոպե անց՝ նույն փողոցում կանգնեցվեց «Շևրոլեն»։
Երկու դեպքում էլ վարորդները չենթարկվեցին պարեկների «կանգառ» ազդանշանին, սակայն հետապնդումից և մեքենաները կանգնեցնելուց հետո վարորդներն ու ուղևորները փորձեցին դիմել փախուստի, ինչը նույնպես կանխվեց։
Կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ, ոսկյա և արծաթյա զարդեր ու գումար, որոնք, ըստ իրենց, գողացել էին Արջհովիտ գյուղի տնից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս պահին բացահայտվել է հանցավոր խմբի կատարած բնակարանային գողության 15 դեպք։ Միջոցառումները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար