Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Արվեստանոց՝ սեփական գյուղում  Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին

Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը
Աշխարհ

Դուբայում զբոսաշրջիկները մնացել են զբոսանավի վրա

Մերձավոր Արևելքի երկրների մի շարք օդանավակայաններ մարտի 1-ից  դադարեցրել են թռիչքները Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Տասնյակ հազարավոր ուղևորներ են մնացել օդանավակայաններում։ Պատկերը նույնն է նաև Հայաստանի քաղաքացիների դեպքում։ ԱՄԷ մեկնած մեր հայրենակիցներն անորոշության մեջ են։ Հայաստան վերադառնալը խնդիր է դարձել նրանց համար։

«Երբ մենք օդանավակայանում էինք, տագնապի ազդանշանն էր միանում, և բոլորին այդ ժամանակ ասում էին՝ օդանավակայանը լքեք, բայց թե ուր լքենք, ոչ մեկը չգիտեր»։

Լարիսա Հարությունյանը ամուսնու հետ հանգստի էր մեկնել Աբու Դաբի։ Սակայն տարածաշրջանում սկսված պատերազմը ամբողջովին փոխել է նրանց պլանները․ որոշել են տուն վերադառնալ։ Սակայն Աբու Դաբիից Երևան հիմնական թռիչքը չեղարկվել է․ օդային սահմանները փակվել են, և տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։ Դուբայը տեսնելու մեկնած Լարիսան և ամուսինը գնացել են Աբու Դաբի, որտեղից էլ պետք է գային Հայաստան։ Սակայն նրանց օդանավը հետ է դարձել Իրանի հետ սահմանից։

«Վեց ժամ օդում ենք եղել, մոտ երկուսուկես ժամ միայն Աբու Դաբիում ենք պտտվել, որ օդանավակայաններից մեկը՝ Դուբայինը կամ Աբու Դաբիինը, ընդուներ ինքնաթիռը, որովհետև բոլորը հետ էին գալիս ու շատ դժվար էր։ Վեց ժամ մենք այդ օրը օդում ենք եղել, հետո իջանք Աբու Դաբի, մոտ հինգ ժամ էլ մնացինք օդանավակայանում, որովհետև ոչ մի կերպ մեր ավիաընկերությունը՝ Air Arabia–ն, չէր արձագանքում ո՛չ նամակներին, ո՛չ հեռախոսազանգերին»։

Որևէ կազմակերպված աջակցություն չկար՝ ասում է զրուցակիցս։ «Մենք նույն թռիչքի հայերով պարզապես ցրվեցինք։ Ամեն մեկը իր միջոցներով հյուրանոց գտավ»։

Հաջորդ օրը Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրենությունը հայտարարեց, որ պատրաստ է վճարելու Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր մնալու ծախսերը։ Լարիսա Հարությունյանի ընտանիքի՝  հյուրանոցի ու սննդի ծախսը նույնպես  հոգում է պետական մարմինը։ Սակայն հիմնական հարցը մնում է բաց՝ երբ և ինչպես կկարողանան վերադառնալ Հայաստան։ Ամենածանրն այս պահին անորոշությունն է՝ ասում է Լարիսան։ Նրանց չարտերային թռիչք են առաջարկում, որը բավական թանկ է, երթուղին էլ՝ բարդ ու բազմափուլ։

«Հայտարարություն ենք տվել, հայտը լրացրել ենք անընդհատ։ Ասում են` հայտը գնահատման փուլում է, բայց բոլորիս ավելացրել են մի հատ ընդհանուր չատի մեջ։ Մասնավոր ընկերությունն է թռիչք կազմակերպում՝ Fly One–ի  հետ գործակցությամբ։ Իրենք բոլորիս ասել են, որ 950 դոլար է նախնական տոմսը, բայց դա կարող է  ավելանալ, եթե ուղևորների քանակը փոքրանա։ Թռիչքը վաղը՝ ժամը 7–ին է։ Երեկոյան՝ մինչև այդ, պետք է Աբու Դաբիից ու Դուբայից ժողովուրդը հասնի Մասկատ անհայտ ձևով՝ տաքսիներով կամ ինչ–որ ավտոբուսներ վարձելով։ Խայտառակ վիճակ է։ Ու դու պետք է Օմանի սահմանը հատես անհայտ պայմաններում։ Մի խոսքով՝ չարտերային թռիչքի ուղղությունն էլ էսպես են կազմակերպել։ Մասկատից Սաուդյան Արաբիայով պետք է թռչի Շարմ էլ Շեյխ, վայրէջք կատարի այնտեղ, վերալիցքավորվի ինքնաթիռը, նորից թռչի Թուրքիայով Հայաստան։ Էսպիսի անորոշ ,անհասկանալի իրավիճակ է»։ 

Մյուս զրուցակիցս Նատա Հարությունյանն է։ Ընկերուհու՝ Լիանա Առաքելյանի հետ նա նույնպես գնացել է Դուբայ հանգստի։ Փետրվարի 28–ին պետք է սկսվեր նրանց ծովային շրջագայությունը, սակայն 7 հզր ուղևորով զբոսանավը Դուբայի նավահանգստից չեղարկել է շրջագայությունը։

«Մեզ հետ պարբերաբար նավապետը կապի է դուրս գալիս, ասում, որ այս  պահի դրությամբ ամենաանվտանգ տեղը նավի վրա է, խնդրում են չլքել նավը, խնդրում են, եթե անգամ դուրս են գալիս մարդիկ, նավահանգստի տարածքը չլքեն։ Ես, ճիշտն ասած, դուրս չեմ եկել, չեմ էլ փորձել, չգիտեմ` դրսում ինչ վիճակ է։ Մեր սենյակը փակ է, պատուհան էլ չկա, որ ասեմ` ձայներ են լսվում։ Այստեղ մարդիկ կան, որ ասացին՝ պայթյունի ձայներ լսվում են»։

Նատան ու Լիանան կապ են հաստատել ՀՀ դեսպանության հետ, լրացրել են նաև  ԱԳՆ–ի հրապարակած հայտը։ Անհամբերությամբ սպասում են, որ հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ  կառավարությունը կարիքի գնահատում է կատարում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օդային ճանապարհով Հայաստան տեղափոխելու համար։ «ԱԳՆ–ի նախորդիվ տարածած հայտարարության հիման վրա այս պահին կատարվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:  Կոնկրետ թռիչքի մասին տեղեկությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ: Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի փոփոխությունները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությունները»: 

Նախարարությունը տեղեկացրել էր նաև, որ առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց։ Անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին և նրանց տարհանելու հնարավորություններին, ՀՀ ԱԳՆ խոսնակը վստահեցրել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Կատարում, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկություններ ստանալու, ճշտելու, թե թռիչքների մեջ արդյոք ՀՀ քաղաքացիներ կան, պարզելու պայմանները և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանք կատարելու նպատակով:

Որոշ ավիաընկերություններ, սակայն, արդեն հայտարարել են չվերթների չեղարկման մասին։ Մասնավորապես՝ Qatar Airways–ը նշել է, որ կվերսկսի թռիչքները, երբ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարի երկրի օդային տարածքի անվտանգ վերաբացման մասին։ Նույնը վերաբերում է նաև Emirates Airlines-ին, որը դադարեցրել է Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները։ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակով՝ դեպի ԱՄԷ և Իրան մարտի 2-ի բոլորը թռիչքները  չեղարկված են։

radiolur.am