Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Բիզնես

Բելգիայի հայտնի հայերը. Անտուան Աքայյան. քաղաքական փախստականից՝ բելգիական վաֆլիների «դեսպան»

«Բելգիայի հայտնի հայերը» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի զրուցակիցը հայտնի ձեռնարկատեր Անտուան Աքայյանն է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի  թղթակցին տված հարցազրույցում Անտուան Աքայյանը ներկայացնում է իր անցած ճանապարհը՝ արտագաղթից և դժվարություններից, մինչև ձեռնարկատիրական հաջողված գործունություն։   

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի պատմությունը։ Որտեղի՞ց է և ո՞վ է Անտուան Աքայյանը՝ ձեռներեց լինելուց բացի։

-Ես ծնվել եմ Դիարբեքիրում։ Հայրս Մարդինից է, մայրս՝ Դիարբեքիրից։ Ապրել ենք Ստամբուլում, որտեղ ծնողներս եղել են շենքերի, հետո էլ Օրթաքյոյում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու դռնապահներ՝ մինչև իմ 12 տարեկան դառնալը։ Ես հենց 12 տարեկան էի, երբ մենք հասանք Բելգիա։ Հայրս Թուրքիան լքել էր 1970-ականների սկզբին՝ որպես քաղաքական փախստական։ Նիդեռլանդներում նրա դիմումը չընդունվեց, և նա եկավ Բելգիա, որտեղ մեզ խորհուրդ տվեցին ընտանիքը վերամիավորել՝ ճանաչումը հեշտացնելու համար։ Զավենթեմ հասանք ընդամենը «չորս ծածկոցով», ուրիշ ոչինչ չունեինք։ Ասոցիացիաները մեզ հյուրընկալեցին, ապրել ենք շատ ծանր պայմաններում ու բախվել ենք ռասիզմի դրսևորումների։ Յոթ տարվա պայքարից հետո ճանաչվեցինք քաղաքական փախստականներ։

Ուսման ընթացքում ես շաբաթը 7 օր աշխատել եմ. աշխատանքային օրերին աշխատում էի ռեստորաններում՝ որպես սպասք լվացող, շաբաթ-կիրակի էլ ավտոլվացման կետում էի աշխատում։ 1986 թվականին խնայողությունների, ընտանիքի օգնության ու մեծ ջանքերի շնորհիվ վերցրեցինք մեր առաջին սնաք-բարը, որը բացվել է 1987-ին՝ Rue des Éperonniers-ում։ Հետո եկան այլ հաստատություններ՝ սնաք-բարերի և պիտաների ոլորտում աշխատելուց հետո թխվածքների հանդեպ սերը տարավ դեպի վաֆլիներ։ Այնուհետև վերցրեցի թեյարան՝ Բրյուսելում ամենահինը՝ հիմնադրված 1982 թվականին։ Ես դրա ղեկավարումը ստանձնեցի 1992 թվականից։

-Դուք մեծացել եք երբեմն Ձեր հայ լինելը թաքցնելով։ Դա ինչպե՞ս է ձևավորել Ձեր ուղին։

-Թուրքիայում եկեղեցու դռնապահ լինելու պատճառով մշտապես ենթարկվում էինք հալածանքների ու հարձակումների։ Մանկությանս տարիներին ես դա ավելի շատ զգում էի որպես կրոնական լարվածություն, ոչ թե ազգային։ Մենք թուրքական անուններ էինք վերցրել։ Բելգիայում ես վերադարձրի իմ ազգանունն ու մկրտության անունը։  Սքարբեքում «շատ համայնքային» թաղամասերում դպրոց հաճախելիս՝ երբեմն  հանդիպում էի ավելի կոշտ պահպանողականության։ Չնայած ճնշումներին՝ առաջ գնացի։ Բելգիան ինձ դարձրել է խորապես մարդասեր․ ինձ համար կարևորն ազգությունը չէ, այլ անհատականությունը։ Ես տարբեր ազգերի ընկերներ ունեմ, այդ թվում՝ թուրք։

-Այսօր ի՞նչ է նշանակում հայ լինելը Ձեզ համար։

-Իմ ինքնությունն ամենից շատ ձևավորվել է լեզվի ու եկեղեցու միջոցով։ Մանկության  տարիներին կարճ ժամանակ ուսանել եմ Պոլսի Օրթաքյոյ թաղամասի Թարգմանչաց հայկական դպրոցում, սակայն ինձ հեռացրել էին՝ հորս ծագումը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով․ այդ բացը հետագայում կարգավորվեց։ Մենք պատարագի էինք գնում․ դա մարդու մեջ արմատավորում է իր պատկանելիությունը։ Բելգիայում ես համահիմնադրել եմ AJAB-ը (Բելգիայի հայ երիտասարդների միությունը), նպաստել եմ Հայոց ցեղասպանության հիշատակի հուշարձանի տեղադրմանը և եղել եմ Բելգիայի հայերի կոմիտեի անդամ։ Նաև կազմակերպիչ եմ եղել Դյոնբերգենում անցկացվող ճամբարային համախմբումների ընթացքում։

-Դեռ կապվա՞ծ եք Ձեր արմատներին։

-Ավելի քիչ, քան նախկինում էր։ Շատ ժամանակ ու էներգիա եմ ծախսել։ Վերջին մոտ 15  տարիներին կենտրոնացել եմ իմ գործերի վրա։ Նաև աշխատում եմ բելգիական քաղաքական դաշտում՝ ավելի շատ ստվերում, որովհետև բիզնեսի ու քաղաքականության կապերը պահանջում են զուսպ լինել։

-Մանկության ո՞ր խոհարարական հիշողություններն են սնուցել Ձեր վերաբերմունքը գաստրոնոմիայի նկատմամբ։

-Տատիկս ու նրա ուտեստները՝ դոլմա, իշլի քյուֆթա… և խաղողի հիմքով բաղադրատոմսեր․ խաղող էինք սեղմում, խտացնում, պատրաստում էինք «սուջուխ» ընկույզով, կամ խաղողի հյութից պատրաստված ու չորացրած լավաշ։ Բարեբախտաբար,  մայրս դեռ ողջ է ու մինչ այսօր պատրաստում է իմ սիրած ուտեստները։

Ես դպրոցում ավտոմեխանիկայի ուղղությամբ էի սովորում՝ առանց ֆրանսերեն խոսելու։ Իմ դպրոցում «99%-ը բանտում էր ավարտում»։ Ես դիմացա։ Մի օր վերցրեցի հեռախոսային տեղեկատու գիրքը, հեռախոսախցիկներից զանգեցի ռեստորաններ։ Լիբանանյան Al Barmaki-ն ինձ աշխատելու հնարավորություն տվեց՝ որպես սպասք լվացող։ Ավելի ուշ մի իտալացի սնաք-բարի տեր, հոգնած լինելով, առաջարկեց մեզ վերցնել իր գործը․ ես գրեթե պատահականությամբ անցա ռեստորանային ոլորտ, ու ամեն ինչ սկսվեց։

-Ժառանգությունը փոխանցելը կենտրոնական դեր ունի հայկական մշակույթում։ Դուք ինչպե՞ս եք դա մարմնավորում։

Ես ծագմանը շատ ուշադրություն չեմ դարձնում։ Իմ հաստատություններում ու անշարժ գույքի ոլորտում ես սպասարկում ու աշխատում եմ բոլորի հետ։ Առաջնահերթությունը տալիս եմ մարդ լինելուն, ոչ թե ազգությանը։ Իմ շարժիչ ուժն առաջ գնալն է՝ զարգանալ հարաբերություններում, աշխատանքում, ընտանիքում։  

-Ձեր հաջողության համար ինչ-որ բանով պարտակա՞ն եք Ձեր ծագմանը։  

Չեմ կարծում։ Բելգիայում տարբեր ազգություն ունեցող մարդիկ են հաջողությունների հասնում։ Ամեն ինչ կախված է տեսլականից ու կամքից՝ աղքատությունից «վրեժ լուծելու» ցանկությունից։ Հայ համայնքն ինձ սկզբում օգնել է՝ խորհուրդներ եմ ստացել, ինչպես նաև 5.000 բելգիական ֆրանկի ավանդ, երբ առաջին հաստատությունը բացեցի։ Հետո ես իմ ճանապարհը գտա։ Ես կատարելապաշտ եմ․ 10 անգամ չափում եմ՝ մեկ անգամ կտրելուց առաջ։ Մինչև հիմա ձախողում չի եղել, և ես շատ լավատես եմ։

-Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանը Ձեզ համար։

-Իմ հայացքը Թուրքիայի հայի հայացք է։ Խորհրդային շրջանում Հայաստանի ամսագրերն էին մեր միակ կապը։ Երկրաշարժից ու անկախությունից հետո օգնություն էինք հավաքում Հայաստանի համար։  Իմ սնաք-բարում դրամարկղիկներ  էի դրել, առաքումներ ու մարդասիրական օգնության շարասյուներ եմ կազմակերպել ու ուղարկել։ Նույնիսկ խաչքար ենք բերել Բելգիայում տեղադրելու համար։ Ես նաև առաջիններից մեկն էի, որ հնարավոր դարձրեցի, որ Հայաստանի զբոսաշրջության դեպարտամենտը մասնակցի Բելգիայի զբոսաշրջային ցուցահանդեսին։ Մոտ քսան տարի առաջ ցնցված էի Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակից ու գաղտնի գործարքներից։ Ասում են՝ երկիրը փոխվել է,  անհամբեր սպասում եմ Հայաստան այցելելուն։

-Ինչպե՞ս է ծնվել «Վաֆլիների տունը» հիմնելու գաղափարը։

-1992-ից ի վեր Գրանդ Պլասի մոտ հաստատված լինելով՝ տեսնում էի, թե ինչպես որոշ խանութներ նախընտրում են շահույթը՝ որակի հաշվին։ Հիշողության պարտքի ու կատարելապաշտության պատճառով ուզում էի ներկայացնել մի իսկապես բելգիական արտադրանք՝ դարերով արմատացած, վերագտնել նրա որակն ու վերամշակել՝ ավանդական խմորների հիմքով։ Փոքր լաբորատորիայով խորությամբ աշխատեցինք, ու արվեստագետ վարձեցինք՝ գրադարաններում ու արխիվներում մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու համար։  Գտանք հին բաղադրատոմսեր և, դրանցից ներշնչվելով, ստեղծեցինք տարբերակներ․ ոչ թե տասնյակ «ավանդական» վաֆլի, այլ ավելի քան քսան վերանայված տարբերակ։

-Պատկերացրե՞լ եք հայկական երանգներով վաֆլի։

-Այո։ Հայաստանից եկած հրուշակագործի՝ Ռոբերտ Դադասյանի  հետ ստեղծեցինք ընկույզով ու ծիրանով վաֆլի՝ աշնանային վաֆլի։ Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութը անցել է 200.000-ից ավելի դիտում ունի։ Բայց ես հիմնականում հավատարիմ եմ մնում բելգիական կոդերին։

-Ասում եք, որ խորապես երախտապարտ եք Բելգիային։ Ումի՞ց կամ ինչի՞ց եք շնորհակալ։

-Բելգիայից՝ հստակ։ Երբեմն ասում եմ՝ «ես ավելի բելգիացի եմ, քան բելգիացին»։ Ներգաղթյալը այստեղ ստացել է կրթություն, հնարավորություններ․ դա ստեղծում է բարոյական պարտք՝ լավ գործելու։ Ես փորձել եմ դա անել վաֆլիների միջոցով և կշարունակեմ մի մեծ նախագծով՝ Եվրոպական բյուրեղապակու արհեստանոց-թանգարան՝ Գրանդ Պլասից 50 մետր հեռու, 3.000 քմ՝ յոթ հարկի վրա։ Ես մոլի կոլեկցիոներ եմ՝ նամականիշեր, ձեռնափայտեր, գրամեքենաներ… բայց ամենից շատ՝ բյուրեղապակի, այնքան, որ դարձել եմ եվրոպական բյուրեղապակու ամենամեծ կոլեկցիոներներից մեկը։ Գաղափարն է վերակենդանացնել բելգիական այս ժառանգությունը, մասամբ վերածնել Val Saint Lambert-ի ոգին՝ արհեստանոցներ, հրավիրված ռեզիդենտ արվեստագետներ, կոչումներ։ Արդեն ունենք համաձայնություն հանրային կրթական համակարգի պատասխանատուների հետ․ դպրոցական դասարաններ կգան։ Փոխանցումը լինելու է հավաքածուի, ցուցադրության և հատկապես պրակտիկայի միջոցով։

-Իսկապես մեդալի եք արժանի… Պաշտոնական կոչումներն ու մեդալները ի՞նչ նշանակություն ունեն։

-Իմ մեդալը ես ամեն օր ստանում եմ մարդկանց հայացքում։ Վաֆլիներով, հավաքածուներով, վարպետությամբ երջանկություն պարգևելն արդեն իսկ մեդալ է։