Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված են

Համացանցը կամ թվային աշխարհը դարձել է շատերիս առօրյաի անբաժանելի մի մասը։ Այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց սմարթֆոնների, սոցիալական ցանցերի և այլ թվային հարթակների, որոնց միջոցով շատերը կազմակերպում են իրենց աշխատանքը, կրթությունը կամ հաստատում նոր ծանոթություններ։ Սակայն այս ամենին զուգահեռ վերջին ժամանակներում նկատվում է համաշխարհային այլ միտում՝ շատանում են այն երկրները, որտեղ կառավարությունները սահմանում են նոր մեխանիզմներ անչափահասներին համացանցից օգտվելը արգելելու կամ սահմանափակելու նպատակով։

Ավստրալիայում նոր օրենքը, որով մինչև 16 տարեկանների մուտքը մի շարք սոցիալական հարթակներ սահմանափակվում է, ուժի մեջ է մտել նախորդ տարվա դեկտեմբերից։ Նմանատիպ նախաձեռնություններ և կարգավորումներ քննարկվել կամ ընդունվել են նաև  Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և այլուր։

Միջազգային այս միտումների ֆոնին այսպիսի քննարկումներ կան նաև մեր երկրում։ Հայաստանում թեման արդեն բարձրացվել է նաև պետական մակարդակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերջերս հայտարարել է, որ մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր կարող է օրենքով սահմանափակվել։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում և գտնվում է ուսումնասիրության փուլում։
Նախարարն ընդգծել է, որ խոսքը ոչ թե արդեն ընդունված որոշման, այլ հնարավոր օրենսդրական տարբերակների քննարկման մասին է։ Այսպիսով, երեխաների առցանց ներկայության կարգավորումը Հայաստանում դիտարկվում է որպես քաղաքական և իրավական օրակարգի հարց, սակայն վերջնական մոտեցումներ դեռ չեն ձևավորվել։
Այս գործընթացների վերաբերյալ ավելի մանրամասն Top-News.am-ը զրուցել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ։

Ըստ Սարգսյանի, կա անհրաժեշտություն, որ ոլորտն առնվազն կարգավորվի. «թվային, առցանց ոլորտը շատ մեծ տեմպերով զարգանում է, և շատ հաճախ մենք համապատասխան իրավակարգավորումներ չենք ունենում, որ օրինակ տարբեր իրավիճակներին ճիշտ կարողանանք աձագանքել»-նշեց Սարգսյանը կարևորելով նախապես ստեղծված մեխանիզմների անհրաժեշտությունը։

Սարգսյանը հիշեցրեց, թե որտեղից սկսեցին խոսակցությունները սահմանափակումների կամ ընդհանրապես արգելքի մասին։ Վերջերս փոփոխվեց  երեխայի իրավունքները և երեխաների պաշտպանության համակարգի մասին ՀՀ օրենքը։ Օրենքում առանձին հոդված նվիրված է երեխայի անվտանգությանը՝ ներառյալ առցանց անվտանգության ապահովմանը։ Դա նաև ենթադրում է, որ երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման ենթաօրենսդրական կարգավորում պետք է լինի։ Կարգավորումներում մասնավորապես պետք է սահմանվի, թե  երեխաները առցանց միջավայրում ինչի հասանելիություն պետք է ունենան և ինչի հասանելիություն պետք է չունենան, ինչպես պետք է հասանելիությունը սահմանափակվի և այլ կարևոր սահմանումներ։

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ ներկայումս շատ երկրներում, որտեղ ամեն ինչ թվայնացնելու ուղղությամբ քաղաքականություն էր մշակվել, այժմ նկատվում է հակառակ միտում՝ «հիմա կարծես թե մի փուլ է, երբ փորձ է արվում ավելի գիտակցված մոտեցում ցույց տալ թվայնացման գործընթացներին»,- կարծում է Սարգսյանը վերլուծելով միջազգային միտումները։ Ըստ նրա, դրա լավագույն օրինակներից է Ավստրալիան, որտեղ չնայած թվայնացված երկիր լինելուն,  ներկայումս մի շարք սահմանափակումներ են մտցվում սոցցանցերից օգտվելու համար։

Ըստ Սարգսյանի, հիմա իրենք քննարկման փուլում են, և այդ քննարկումներում բացի ԿԳՄՍՆ-ից ներառված են Սոցիալական ապահովման և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները։  Երեխաների իրավունքների հետ կապված  օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական կարգավորումները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դաշտում է։ Թվային ծառայությունների և սոցիալական ցանցերի  հետ քննարկումները և բանակցությունները  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից է իրականացվում։ Իսկ ԿԳՄՍՆ որպես  շահառուների խմբի հետ ուղիղ առնչություն ունեցող գերատեսչություն նաև կրթության քաղաքականության և բովանդակության հետ կապված  առաջարկներ է ներկայացնում՝ «օրինակ որտեղ պետք է ավելի սահմանափակումների ճանապարհով գնալ, որտեղ իրազեկման, լրացուցիչ հմտություններ, կարողություններ ձևավորելու ուղղությամբ»,-տեղեկացրեց Սարգսյանը։  

ԿԳՄՍ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ առնվազն երկու սոցիալական ցանց՝ Մետան և Տիկտոկը հետաքրքրված են հանդիպում ունենալու  գերատեսչությունների հետ, հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, և ներկայացնելու իրենց անվտանգության քաղաքականությունները։ Նպատակն է կիսվել միջազգային փորձով և, հնարավոր է, նաև ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող է իրականացվել առցանց վերահսկողությունը տարբեր երկրներում։
Նրա խոսքով գործընթացը մի քանի ուղղությամբ է ընթանում։ Մի կողմից որոշվում է, թե որ սոցիալական ցանցերն ու ինչ տարիքային շեմով պետք է սահմանափակվեն։ Մյուս կողմից քննարկվում է, թե ինչպես պետք է վերահսկել այս սահմանափակումները և ինչ պատասխանատվություն պետք է ստանձնեն ծնողները։ Երրորդ ուղղությունը վերաբերում է երեխաներին ու ծնողներին տրամադրվող կրթությանը և լրացուցիչ հմտություններին, որոնք անհրաժեշտ են մի կողմից օրենսդրական պահանջները պահելու, մյուս կողմից էլ տարբեր հարթակներում անվտանգ լինելու համար։
  Սարգսյանը նաև ընդգծեց, երեխաների համար որոշ սոց ցանցերի  համար օգտակար լինելը՝ «մասնագիտական համայնքներ կան, որտեղ հատկապես ավելի բարձր տարիքի երեխաները իրենց հետաքրքրություններին համապատասխան տեղեկատվություն են շատ արագ կարողանում գտնել, համախոհների շրջանակ են կարողանում գտնել»-նշեց Սարգսյանը։ 

Ըստ պաշտոնյայի, թեմայի շուրջ մասնագիտական և փորձագիտական համայնքում տարբեր տեսակետներ կան։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ սոցիալական ցանցերում երեխաների մուտքը արգելելն արդյունավետ չի լինի, և դա կարող է ուղղորդել նրանց ավելի ոչ վերահսկելի միջավայրեր, կան նաև սահմանափակումներին կողմ կարծիքներ։ 
Ամեն դեպքում թե երեխաները, թե  մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, և թե գերատեսչությունները համակարծիք են երկու բանի շուրջ՝ «իրավիճակն այնպիսին է, որ  անպայման օրենսդրական և պրակտիկ քայլեր պետք է ձեռնարկվեն, և անպայման այդ ամենը պետք է ուղեկցվի շատ ինտենսիվ իրազեկման, վերապատրաստման և կրթական ծրագրերով»,-նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով, որոշ դեպքերում կարող են լինել սահմանափակումներ, որոշ դեպքերում՝ կրթական ծրագրեր և տարիքային շեմեր, սակայն այս բոլոր մոտեցումները դեռ անցնում են մասնագիտական քննարկումների փուլով, որպեսզի փոփոխությունը իր իրական նպատակին ծառայի և չխախտի լայն սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

Ամեն դեպքում, որքան էլ բարդ լինի դա, պետք է  գտնել բալանսավորում՝ մի կողմից երեխաների համար համացանցից օգտվելու  սահմանափակման, մյուս կողմից համացանցի միջոցով կրթվելու, զարգանալու և աշխարհաճանաչողության հնարավորություններից չզրկվելու տրամաբանությամբ։ 

Top-News.am