Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Արվեստանոց՝ սեփական գյուղում  Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին

Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով
Աշխարհ

Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա Կալլաս

Մյունխենի անվտանգության համաժողովի վերջին օրը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել ամրացնել եվրոպական պաշտպանությունը և հերքել է Եվրոպայի «քաղաքակրթական ոչնչացման» սպառնալիքի մասին ԱՄՆ վարչակազմի պնդումները։ «Ոմանց ասածին հակառակ, Եվրոպան քաղաքակրթական ոչնչացման սպառնալիքի առջև չէ։ Ընդհակառակը։ Մարդիկ դեռ ցանկանում են միանալ մեր ակումբին», — հայտարարել է նա իր ելույթի սկզբում՝ կիրակի, փետրվարի 15-ին։ Կալլասի խոսքով՝ «սպասողների ցուցակը բավականին երկար է», բայց նա հույս է հայտնել, որ «նրանք, ովքեր երկար ժամանակ սպասել են, այլևս շատ չեն սպասի»։

Ավելի վաղ ԱՄՆ անվտանգության թարմացված ռազմավարության մեջ հրապարակվել էին Եվրոպայի համար «քաղաքակրթական ոչնչացման» սպառնալիքի մասին պնդումներ։

Կալլասը նշել է Եվրոպայի ապագայի համար երեք առաջնահերթություն։ «Առաջինը եվրոպական պաշտպանությունն է։ Այն սկսվում է Ուկրաինայից, բայց մենք գիտենք, որ Ռուսաստանը կանգ չի առնի Դոնբասով։ Ուկրաինայից այն կողմ Ռուսաստանն արդեն փորձում է թուլացնել տնտեսությունները կիբերհարձակումների, արբանյակային խափանումների, ստորջրյա մալուխների դիվերսիայի, ապատեղեկատվությամբ դաշինքների ոչնչացման միջոցով, և, իհարկե, մնում է միջուկային սպառնալիքը։ Այս սպառնալիքներին դիմակայելու համար մենք աշխատում ենք եվրոպական անվտանգության նոր ռազմավարության վրա», — հայտարարել է Կալլասը։

Երկրորդ առաջնահերթությունը, ըստ նրա, Եվրոպայում կայունությունն է։ Այս համատեքստում «ռուսական իմպերիալիզմի հակաթույնը» ԵՄ ընդլայնումն է, պնդել է Կալլասը։

Եվրոպայի համար երրորդ առաջնահերթությունը միջազգային համագործակցությունն է։ «ԵՄ-ն կառուցել է աշխարհի ամենամեծ ազատ շուկան։ Մենք նաև ստեղծում ենք պաշտպանական դաշինքներ», — ասել է Կայա Կալլասը։

Խոսելով Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի գրանցած արդյունքների մասին՝ Կալլասը նշել է. «Ռուսաստանը գերտերություն չէ։ Ավելի քան 10 տարվա հակամարտությունից հետո այն գրեթե առաջընթաց չի գրանցել Ուկրաինայում, և գինը 1,2 միլիոն զոհն է»։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը կոտրված է, նրա տնտեսությունը քանդված է, այն մեկուսացված է եվրոպական էներգետիկ շուկայից, իսկ քաղաքացիները հեռանում են սեփական երկրից»։ «Հիմնական սպառնալիքն այն է, որ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ավելի շատ բան է ստանում, քան մարտադաշտում», — ասել է Կալլասը։

Կալլասն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինային ավերածություն է բերել և պետք է վճարի դրա համար. ըստ ԵՄ գլխավոր դիվանագետի՝ խաղաղությունը Կրեմլի նպատակը չէ։

Պատասխանելով միասնական եվրոպական բանակ ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ Կալլասը նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկիր արդեն ունի բանակ, և դրանցից 23-ը ՆԱՏՕ-ի մաս է կազմում: Եթե ստեղծվի միասնական եվրոպական բանակ, ինչպես նշել է Կալլասը, չափազանց շատ հարցեր կմնան անհասկանալի: «Օրինակ՝ արդյո՞ք Գերմանիան ստիպված կլինի ստեղծել նոր բանակ՝ բացի արդեն իսկ գոյություն ունեցողից: Եվ եթե ոչ, ինչպե՞ս է այն գործելու: Ո՞վ կտա հրամաններ, և ինչպե՞ս է այն գործելու ճգնաժամի ժամանակ», — նշել է նա:

«Իմ կոչն է. եկեք ժամանակ չվատնենք նոր բաներ քննարկելու վրա, պետք է կենտրոնանանք կարևորի՝ մեր բանակները հզորացնելու վրա, որպեսզի եվրոպացիները կարողանան ամրանալ ՆԱՏՕ-ի շրջանակներում», — կոչ է արել Կալլասը:

Մյունխենի անվտանգության համաժողովում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ, իր կարծիքով, ԵՄ երկրները դեռևս պատրաստ չեն խոսել Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ամսաթվի մասին: «Դեռ շատ անելիք կա, բայց առաջնահերթությունն առաջ շարժվելն ու ցույց տալը, որ Ուկրաինան Եվրոպայի մաս է կազմում», — ընդգծել է նա։