Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ
Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի եւ Ինդոնեզիայի Կարիմուն նավթային տերմինալների նկատմամբ՝ ռուսական նավթի հետ կապված գործարքների պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը` վկաչակոչելով Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մշակած փաստաթուղթը։
Եթե Եվրամիությունը հաստատի առաջարկված պատժամիջոցները, եվրոպական ընկերություններին եւ մասնավոր անձանց արգելվելու է որեւէ գործարք իրականացնել նշված երկու նավահանգիստների հետ։
Reuters-ը ուշադրություն է հրավիրում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն առաջին անգամ է առաջարկում սահմանափակումներ կիրառել երրորդ երկրների նավահանգիստների նկատմամբ։
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թվով 20-րդ փաթեթը։ Նախատեսված է այն ընդունել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու չորրորդ տարելիցին՝ փետրվարի 24-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում