Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից
Մադրիդի «Ռեալում» կրքերը չեն հանդարտվում։ «Ռայո Վալյեկանոյի» դեմ տարած դժվարին հաղթանակից հետո ֆուտբոլիստների և ժամանակավոր մարզիչ Ալվարո Արբելոայի միջև լարված խոսակցություն է տեղի ունեցել, ինչի պատճառով հետխաղյա մամուլի ասուլիսը ուշացել է ավելի քան մեկ ժամով։
Ըստ իսպանական մամուլի՝ թիմի առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից և նրան ընկալում են զուտ որպես ժամանակավոր և ոչ բավարար հեղինակություն ունեցող մասնագետի։
Թեև շրջանառվում էր վարկած, թե Խաբի Ալոնսոն հեռացել է ֆուտբոլիստների (Վինիսիուս, Բելինգհեմ) հետ կոնֆլիկտի պատճառով, իրականում խնդիրը կապված է եղել Անտոնիո Պինտուսի հետ։ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է վերադարձնել իտալացի մասնագետին՝ թիմի ֆիզիկական վիճակը շտկելու համար, սակայն Ալոնսոն կտրականապես մերժել է՝ հավատարիմ մնալով իր շտաբին։ Արդյունքում բասկ մասնագետը հեռացվել է։
Այժմ Պերեսը ամբողջ հույսը դրել է Պինտուսի վրա։ Նախագահը կարծում է, որ թիմի անհաջողությունների հիմնական պատճառը վատ ֆիզիկական պատրաստվածությունն է։ Պինտուսն արդեն սկսել է հատուկ մարզումային ծրագիր՝ կիրառելով հիպոքսիայի դիմակներ, որպեսզի թիմին պատրաստի փետրվարի 17-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի հանդիպմանը, որտեղ «Արքայական ակումբի» մրցակիցը Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Բենֆիկան» է։
Արբելոան, ի տարբերություն Ալոնսոյի, լիովին աջակցում է Պինտուսի վերադարձին և ենթարկվում ղեկավարության որոշումներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում