Ակցիա՝ ընդդեմ սեռական ոտնձգությունների. մի շարք աստղեր սեւազգեստ կներկայանան «Ոսկե Գլոբուս 2018»-ին
Կա մի բան, որը NEWS.am Style-ը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ հոլիվուդյան սեքս սկանդալների հետ կապված պատմության մեջ։ Չենք կասկածում, որ այդ բոլոր դեպքերը տեղի են ունեցել ու, անկասկած, դա սարսափելի է, բայց լռել քսան տարի, կարիերա անել ու մեկ էլ հանկարծ միաձայն բարձրաձայնել այն, ինչի մասին այդքան երկար լռել են, այնուամենայնիվ, մի քիչ անհասկանալի է։
Ամեն ինչ սկսվեց պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին վերաբերող մեղադրանքներից, որին դատի է տվել արդեն 70 կին: Քեւին Սփեյսին ու Դասթին Հոֆմանը նույնպես հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում, բայց չենք կարող չնկատել, որ վերանկարահանել այն ֆիլմերը, որտեղ խաղացել է Սփեյսիի նման հանճարեղ դերասանը, արդեն հիմարության գագաթնակետն է։
Ամեն դեպքում, հիմա աստղերը որոշել են համատեղ ակցիայով հանդես գալ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի է ունենալու հունվարի 7-ին՝ «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցում։
«Բազմաթիվ կինոաստղեր մտադիր են արարողությանը ներկայանալ ամբողջովին սեւազգեստ։ Դա լինելու է համատեղ ակցիա»,- հայտնում է EOnline-ը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...