Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ
Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նորչյոպինգ» ակումբը պաշտոնական կայքում հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ակումբի շարքերը համալրել է 19-ամյա եզրային հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ալեքսանյանը տեղափոխվել է նորվեգական «Ուլլ/Կիսա» ակումբից (2-րդ դիվիզիոն), որտեղ անցկացրել է տպավորիչ մրցաշրջան։ 2025 թվականին նա գրանցել է 25 միավոր արդյունավետության ցուցանիշով՝ դառնալով 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ալբերտ Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, սակայն 3 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նորվեգիա։ Ֆուտբոլիստի հայրը հայ է, իսկ մայրը՝ լատվիացի։ Նշվում է, որ նա իրավունք ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ «Հայրս Հայաստանից է, մայրս՝ Լատվիայից։ Մենք տեղափոխվեցինք Նորվեգիա, երբ ես երեք տարեկան էի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Ալեքսանյանը։
193 սմ հասակ ունեցող հարձակվողն իր ուժեղ կողմերը նկարագրել է հետևյալ կերպ․ «Դրիբլինգ, արագություն և գոլեր խփելու կարողություն»։ «Նորչյոպինգի» մարզական տնօրեն Հենրիկ Յուրելիուսը մեկնաբանել է տրանսֆերը․ «Ալբերտն ունի հատկանիշներ, որոնք մենք գնահատում ենք, և որոնք նրան օգտակար են դարձնում մի քանի դիրքերում։ Նա հիմնականում հանդես է գալիս որպես աջ եզրային հարձակվող, որտեղ նրա ֆիզիկական տվյալները և տուգանային հրապարակ ներխուժելու կարողությունը նրան դարձնում են հետաքրքիր խաղացող մեզ համար։ Շատ հետաքրքիր կլինի հետևել նրա զարգացմանը մեր միջավայրում»։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում