«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է Իսպանիա
«Քրիստին» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային, ամենից շատ տուժել են երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները։ Առնվազն հինգ մարդ է զոհվել, հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքը ջրհեղեղների, սողանքների եւ զգալի ավերածությունների պատճառ է դարձել, հայտնում է BBC-ին։
Տրանսպորտային հաղորդակցությունը Պորտուգալիայի ողջ տարածքում դադարել է։ Ճանապարհները, այդ թվում՝ Լիսաբոնը երկրի հյուսիսի հետ կապող գլխավոր ավտոմայրուղին, ինչպես նաեւ երկաթուղային գծերը փակվել են տապալված ծառերով եւ բեկորներով։
Պորտուգալիայով անցնելով «Քրիստին» փոթորիկը շարժվել է դեպի արեւելք եւ հասել Իսպանիա՝ իր հետ բերելով ձյուն, անձրեւներ եւ ուժեղ քամի։ Անդալուսիայում արտակարգ ծառայությունները վատ եղանակի հետ կապված մոտ 2000 միջադեպի մասին են հայտնում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում