Հարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Յոլի կնոջը՝ Քիմ Քոն Հիին, դատապարտել է 20 ամսվա ազատազրկման՝ կոռուպցիոն գործով։ Միաժամանակ Յուն Սոկ Յոլը սպասում է դատավճռի՝ 2024 թ․-ի դեկտեմբերին ռազմական դրություն սահմանելու փորձի առնչությամբ ներկայացված ապստամբության մեղադրանքով, որը կարող է հանգեցնել ցմահ ազատազրկման կամ մահապատժի։
Դատարանի արձանագրությամբ՝ Քիմ Քոն Հին Միավորման եկեղեցուց ստացել է շքեղ նվերներ, այդ թվում՝ Graff ընկերության ադամանդե վզնոց և Chanel ապրանքանիշի պայուսակ՝ բիզնես արտոնություններ ապահովելու խոստումների դիմաց։ Դատարանը շեշտել է, որ առաջին տիկնոջ կարգավիճակը ենթադրում է զգալի քաղաքական և հասարակական ազդեցություն, որը, սակայն, մեղադրյալը օգտագործել է անձնական շահի նպատակով։
Միևնույն ժամանակ դատարանը Քիմ Քոն Հիին արդարացրել է բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի և քաղաքական ֆինանսավորման օրենսդրության խախտման մեղադրանքներով՝ ապացույցների անբավարարության պատճառով։
Քիմ Քոն Հին կալանքի տակ է գտնվում անցյալ տարվա օգոստոսից․ դատարանը նրա ձերբակալությունը հիմնավորել է հնարավոր ապացույցների ոչնչացման վտանգով։ Պաշտպանական կողմը հայտարարել է, որ դատավճիռը անհամաչափ խիստ է և քննարկում է այն վերադաս դատարանում բողոքարկելու հնարավորությունը։
Դատավճիռը հրապարակվել է Յուն Սոկ Յոլի գործով վճռի սպասվող հրապարակումից շուրջ երեք շաբաթ առաջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում