Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
Հունվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է և ելույթ ունեցել «Իրավունքի գերակայության առաջմղումը և ամրապնդումը միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։
«Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրավիճակների տարածման, մարդասիրական ճգնաժամերի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, խորացող անհավասարությունների և միջազգային հարաբերություններում առկա վստահության աճող պակասորդի համատեքստում կարևորելով իրավունքի գերակայության ապահովումը՝ Պարույր Հովհաննիսյանն առանձնանշեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական մեխանիզմների հետևողական սատարումը՝ միջազգային իրավունքի խախտումների կանխարգելման և պատասխանատվության և արդարադատության հասանելիության ապահովման նպատակով։
Դեսպան Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Հարավային Կովկասում վերջին զարգացումները, նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները և ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մ.Ռուբիոյի միջև կայացած հանդիպման արդյունքներով ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը, որում ընդգծված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում