Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամով
Աշխարհ

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետո

Կիրակի օրը, Մինեապոլիսում դաշնային գործակալների կողմից 37-ամյա Ալեքս Պրեթիի սպանությունից մեկ օր անց, քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ցույց ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների գործողությունների դեմ՝ արդարություն պահանջելով Պրեթիի եւ մոտ երեք շաբաթ առաջ սպանված Ռենե Գուդի համար։

BBC-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ՝ վանկարկելով «Կորիր, ICE»։ Նախորդներից տարբերվող բողոքի ցույցը, թղթակցի տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ խաղաղ է եղել։ Մի տղամարդ, որը խոսել է BBC-ի հետ՝ անունը չհրապարակելու խնդրանքով, ձեռքին պահել էր «Վետերաններն ICE-ի դեմ» գրությամբ պաստառը։  «Սա այն Ամերիկան ​​չէ, որի համար ես պայքարել եմ»,- ասել է նա։

Մինեապոլիսի բնակիչները կիրակի օրը հավաքվել էին նաեւ քաղաքի հարավային ծայրամասում, Պրեթիի սպանության վայրում տեղադրված ժամանակավոր հուշարձանի մոտ։ «Ես զայրացած եւ տխուր եմ այս կորստի համար,- AFP-ին ասել է տեղի բնակիչ Լյուսին։- Բայց ես չեմ վախենում մնալ եւ չեմ վախենում շարունակել պայքարել եւ պաշտպանել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ եթե դա վտանգի տակ է դնում իմ ֆիզիկական անվտանգությունը»։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժեղբայր, 37-ամյա Ալեքս Պրեթին շաբաթ օրը սպանվել է քաղաքում գործակալների կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակում։ Ներքին անվտանգության նախարարությունը նշել է, որ գործակալները կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով՝ փորձելով զինաթափել Պրեթիին, սակայն ըստ այլ վկայությունների՝ նրա ձեռքին կարող էր հեռախոս, այլ ոչ թե ատրճանակ լինել։

Մինեապոլիսում ցուցարարները հայտարարել են, որ չեն դադարեցնի ներգաղթի ծառայության աշխատակիցների դեմ ցույցերը, մինչեւ նրանք չհեռանան քաղաքից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Wall Street Journal-ին ասել է, որ ICE գործակալները «որոշ պահի» կհեռացվեն Մինեապոլիսից, բայց չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։

Թրամփը նաեւ կրկին քննադատել է տեղի իշխանություններին՝ կոչ անելով Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցին եւ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին համագործակցել, «դիմադրելու եւ պառակտման, քաոսի եւ բռնության կրակը բորբոքելու փոխարեն»։ Truth Social-ում իր գրառման մեջ նա նաեւ Ռենե Գուդի եւ Ալեքս Փրեթիի մահը անվանել է «դեմոկրատների կողմից առաջացած քաոսի արդյունք»։

Ուոլցը մամուլի ասուլիսում նշել է, որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար եւ կրկին կոչ է արել Թրամփին դուրս բերել ICE գործակալներին Մինեապոլիսից։ «Սա շրջադարձային պահ է, Ամերիկա»,- ասել է նա։ «Մենք հավատում ենք խաղաղությանը եւ կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը պետք է դուրս բերի այս 3 000 գործակալներին, քանի դեռ նրանք էլի որեւէ մեկին չեն սպանել»։ ԱՄՆ-ում BBC-ի գործընկեր CBS News-ի հաղորդմամբ, որը հղում է կատարել տեղեկացված աղբյուրներին, Ալեքս Փրեթիի մահվան հետաքննությունը ղեկավարում է ICE հետաքննությունների բաժինը (HSI, Homeland Security Investigations))՝ ՀԴԲ-ի օգնությամբ։

Որոշումը, որ HSI-ին ղեկավարի հետաքննությունը, անսովոր է եւ հարցեր է առաջացրել դաշնային իրավապահ մարմինների ներկա եւ նախկին պաշտոնյաների շրջանում, քանի որ բաժինը սովորաբար նման գործերով չի զբաղվում, նշել է CBS-ը։