Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Կիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներով Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Գերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան Հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Հեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմ Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան Հայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համար Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. Փեզեշքիան

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համարԵթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքովՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակելԼոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին

Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շնչառական վարակների ակտիվ շրջանառությունից ի վեր, հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության համար դիմել է առողջության պահպանման առաջին օղակ։ Ներկայում շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։

«Հիմնականում նախորդ տարվա համեմատ սեզոնին բնորոշ հարուցիչներ են շրջանառվում, սակայն կցանկանայի ընդգծել, որ այս պահին գերակշռում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։ Գրանցված դեպքերի 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում է։ Դա նշանակում է, որ այս խումբը ռիսկային է։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ախտանիշներին՝ Աիդա Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում սուր շնչառական վարակների դեպքում դրանք նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։

«Ասեմ, որ գրիպի դեպքում թոքաբորբ ունենալու ռիսկը բավական բարձր է։ 937 բուժառուի մոտ գրանցվել է թոքաբորբ, ու այս ցուցանիշը դրան նախորդող շաբաթվա համեմատ ավելացել է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոցելի խմբերի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր հոսպիտալացումներին, ապա մասնագետը նշեց, որ 1000-ից ավելի մարդ հիվանդանոցային բուժում է ստացել։ Նրանց 90 տոկոսը երեխաներ են։ Աիդա Հովհաննիսյանի խոսքով՝ այս ակտիվությունը համահունչ է սեզոնին։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ սուր շնչառական վարակների կանխարգելման արդյունավետ ձևերից է պատվաստումը։ Սեզոնին մեկնարկին, դեռ սեպտեմբերին, քառավալենտ պատվաստանյութերը հասանելի են եղել։ Պատվաստման գործընթացը հատկապես կարևորվում է ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնի շահառուները և աշխատակիցները, զինծառայողները։

«Յուրաքանչյուր տարի բնակչության շրջանում նկատում ենք պատվաստման պահանջարկի մեծացում։ Այս սեզոնին 171 հազար դեղաչափ պատվաստում է իրականացվել, նախորդ սեզոնին այս ցուցանիշը կազմել է 134 հազար։ Սա խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիները տեսել են պատվաստման արդյունավետությունը և նախընտրում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Պատվաստումով առնվազն նվազեցվում է ծանր դեպքերի առաջացումը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։

Թեպետ պատվաստվողների թիվն ավելանում է, սակայն Սվետլանա Գրիգորյանը նկատեց, որ երեխաների հետ կապված ծնողների կողմից կարծես զգուշավորություն կա։ Հաշվի առնելով, որ հիվանդության պարագայում ամենից շատ հենց երեխաների մոտ է ընթացքը ծանր լինում, մասնագետը հորդորում է անպայման պատվաստվել։

Պատվաստվել կարելի է նաև այսօր, բոլոր պոլիկլինիկաներում պատվաստանյութը հասանելի է։ Կարող են դիմել և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրացիները։ Պատվաստումն անվճար է։