Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հայ-ադրբեջանական խաղաղությունը՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից անցել է երեք ամիս։

Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարները, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ներկայությամբ, նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաստաթղթի բովանդակության շուրջ կողմերը վերջնական համաձայնության հասել էին դեռևս մարտի 13-ին, երբ երկուստեք հայտարարվեց բանակցային գործընթացի ավարտի մասին։ Այնուամենայնիվ, համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունեցավ միայն հինգ ամիս անց։

Վաշինգտոնյան համաձայնագրերն արժանացան նաև միջազգային հանրության դրական գնահատականին. հետևեցին դրական արձագանքներ և ԵՄ-ից, և ՌԴ-ից, չնայած նախնական որոշակի մտահոգություններին՝ նաև Իրանից։

«Նրանք կռվել են 35 տարի, իսկ հիմա ընկերներ են և երկար ժամանակ կմնան այդպես». նախաստորագրման արարողության ժամանակ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Թրամփը։

Նախաստորագրումից հետո երկու կողմն էլ ամենաբարձր մակարդակով հայտարարեց, թե տասնամյակներ շարունակված հակամարտությունն ավարտվել է, և երկու երկրների միջև հաստատվել է խաղաղություն։

Այս երեք ամիսներին նման հայտարարություններ բազմիցս հնչել են թե՛ Հայաստանի վարչապետի, թե՛ Ադրբեջանի նախագահի կողմից։

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել»,- նախաստորագրումից հետո ժողովրդին իր ուղերձում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հայտարարությունը նա տարբեր առիթներով կրկնել է հրապարակային ելույթներում։

Ադրբեջանի նախագահն էլ հրապարակային ելույթներում սկսել է խոսել խաղաղության հաստատման մասին։ Օրինակ, սեպտեմբերի 1-ին Չինաստանում նա հայտարարել էր.  «Մեր երկրների միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել»։

Բայց արդյո՞ք այդ հայտարարությունները իրական հիմք ունեն։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես ապրում են խաղաղության մեջ։

 

Ստորագրությանը սպասելիս կամ խաղաղություն դե յուրե

Եթե հարցին մոտենանք իրավական հարթությունից, ապա պատասխանը բացասական է։ Խաղաղություն դե յուրե դեռ չի հաստատվել, այլ ընդամենը ընդառաջ քայլ է արվել։ Բայց նաեւ պետք է արձանագրենք, որ նախաստորագրումը միջանկյալ իրավական կարգավիճակ է, որը նշանակում է ընդամենը քաղաքական կամքի արտահայտում՝ առանց իրավական պարտավորությունների ամբողջական ուժի։

Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի համաձայն՝ ցանկացած միջազգային պայմանագիր ուժի մեջ է մտնում միայն ստորագրումից և վավերացումից հետո։

Այս փուլերն առայժմ բացակայում են։ Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել և վավերացնել համաձայնագիրը։ Ադրբեջանի դիրքորոշումն այլ է. Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո Իլհամ Ալիևը կրկին առաջ քաշեց իր նախապայմանները՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոփոխի իր Սահմանադրությունը և այնտեղից հանի անկախության հռչակագրին հղումը։

Նա նշել էր, որ խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը պետք չէ ձգձգվի, եթե փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է։ Նա նաև հույս էր հայտնել, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության պարագայում, «կբացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ «Հակառակ պարագայում դա անհարգալից կլինի առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»,- շարունակել է Ալիևը։

Որոշ ժամանակ անց Ալիևը պարզաբանել էր, թե ինչու խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել։ Ըստ նրա՝ կոնկրետ պատճառով՝ Հայաստանի Սահմանադրությունում «դեռևս կա այնպիսի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ «Եվ երբ այդ սահմանադրական փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կհաստատվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր», - ասել էր Ալիևը օգոստոսի 27-ին։

Իհարկե, հայկական կողմը բազմիցս հիշեցրել է՝ համաձայն խաղաղության համաձայնագրի 12-րդ հոդվածի, «կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես Համաձայնագրի չկատարման հիմնավորում»։ Այնպես որ, հարցը լուծված է։ Ավելին՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռևս սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի քննարկման ժամանակ արձանագրել էր, որ Սահմանադրության նախաբանում առկա հղումը անկախության հռչակագրին որևէ կերպ չի նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ հավակնություն։

Եւ ընդհանրապես, Սահմանադրության նախաբանում ՀՀ անկախության հռչակագրին հղումը որեւէ կերպ չի նշանակում տարածքային պահանջ հարեւան երկրի դեմ։

«Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»,- նշված է ՍԴ որոշման մեջ:

Այսինքն՝ Ադրբեջանի մտահոգությունները իրավական հիմք չունեն։ Սակայն միաժամանակ, Վաշինգտոնյան նախաստորագրումից հետո Ադրբեջանը որոշակի քայլեր արեց՝ մասնավորապես վերացրեց Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների արգելքը։ Սա կարելի է համարել վերջին տասնամյակների մեջ առաջին լուրջ քայլերից մեկը՝ ուղղված հայ-ադրբեջանական հաշտեցմանը։

Միաժամանակ, Ադրբեջանից փորձագետների խումբ ժամանեց Հայաստան՝ քննարկելու և ըստ էության սկսելով հասարակություններին հաշտեցնելու գործընթացը։ Սա եւս իր հերթին դրական քայլ էր։ Նաեւ՝ այս քայլերն են, որ հիմք են տալիս խոսելու փաստացի խաղաղության մասին։

Նման փաստերը ամրապնդում են ՀՀ իշխանութունների պնդումները, թե խաղաղությունը փաստացի հաստատվել է։

 

Փաստացի խաղաղություն. փոփոխություններ սահմանին

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ փաստացի խաղաղություն արդեն կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ վերջին 1 տարի և 8 ամիսների ընթացքում հայկական կողմը սահմանին ադրբեջանական կրակոցների հետևանքով կորուստներ չի ունեցել, հետևաբար, խաղաղությունը հաստատված է։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին անգամ անկանոն կրակոցներ չեն արձանագրվել, եւ բացարձակ անդորր է տիրում։ Այս հանգամանքը որոշ չափով թույլ է տալիս պնդել խոսել խաղաղության մասին։

Ավելացնենք նաեւ, որ վերջին օրերին դեպի ՀՀ բեռնափոխադրման արգելքը հանելու մասին Ալիևի հայտարարությունից հետո եւ Ղազախստանից, եւ ՌԴ-ից ցորենով բեռնված գնացքներ եկան Հայաստան։ Սպասվում են այլ բեռնափոխադրումներ եւս։

Խաղաղության համաձայնագրերը, որքան էլ կարևոր լինեն, իրենց բնույթով միայն ամրագրում են գոյություն ունեցող իրականությունը։ Իսկ առայժմ եվրոպական դիտորդները, որոնք պարեկում են ՀՀ սահմաններին, Հայաստանում կմնան մինչեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Արման Գալոյան

Top-News.am