Սերժ Թանկյան. «Ուզում եմ հայկական սուրճի բրենդ ստեղծել»
SOAD խմբի ղեկավար Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, որում հիմնականում խոսել է «Կոլովրատի մասին առասպել» ֆիլմի երաժշտության վերաբերյալ իր աշխատանքի մասին, սակայն հարցազրույցի վերջում, երբ նրան իր առաջնահերթույթունների մասին հարց են ուղղել, Թանկյանն ասել է.
«Այսօր ինձ համար առաջնային է իմ որդին: Նրա հետ ժամանակ անցկացնելն ինձ համար աշխարհում ամենակարեւորն է:
Ես զրոյացնում եմ իմ կարիերան եւ երաժշտական գործունեությունը հանուն նրա մեկ ժպիտի: Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու: Եվ մի քանի գաղափար ունեմ:
Օրինակ՝ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետեւ ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ցանկանում եմ փորձել անել: Տեսնենք, ինչ կստացվի», - ասել է Թանկյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...