Խորհրդարանական ուժերն արդեն իսկ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, մարզային հանդիպումներ, այցեր են իրականացնում։
Իսկ ահա արտախորհրդարանական ուժերից պաշտոնապես քչերն են հայտարարել, որ առաջադրվելու են՝ որպես վարչապետի թեկնածու։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ուժերին է միանում նաեւ Հայկ Մարությանը, որն այս անգամ կարծես ոչ թե ակտիվ ՔՊ-ական քարոզ է իրականացնելու, այլ ինքնառաջադրվելու է սեփական կուսակցությամբ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին կուսակցությունից հաստատեցին, որ Մարությանն իսկապես պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Բանն այն է, որ Մարությանը մե՛կ դարձավ քաղաքապետ ՔՊ-ի եւ հեղափոխության «ներքո», մե՛կ էլ դարձավ ընդդիմադիր՝ երբ հեռացրին պաշտոնից։
Այժմ Մարությանը կարծես թե կրկին իշխանականների կողմն է անցել եւ օրերս հայտարարությամբ էր հանդես եկել «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել