Ալավերդու «վենդետային» նախկին քաղաքապետը նոր պաշտոն ունի. մարզպետն է «տեղավորել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին թեեւ Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նոյեմբերի 5-ին, սակայն դրսում չթողեցին՝ նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ:
Նախկին պետ Արտակ Ծատինյանը տեղափոխվել է Լոռու մասնաճյուղ: Այս նշանակման հարցում մեծ դերակատարում ունի մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը Փարեմուզյանի մտերիմն է եւ հովանավորը։
Հիշեցնենք, որ Ալավերդու երկարամյա վենդետային քաղաքապետը գործուն մասնակցություն է ունեցել՝ սպանություններն սկսվել էին ընտրական հողի վրա։ Երեկ մեր հարցին՝ ինքն ի՞նչ կապ ունի գազի ոլորտի հետ, նա նեղսրտած խնդրել է իրեն հանգիստ թողնել՝ որ կապ չունենայի, չէի նշանակվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ