Գյումրիում դանակահարվել է Օլիմպիական մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտը. բաժին է ներկայացվել հասակակիցը
Նախօրեին Գյումրիում անչափահաս է դանակահարվել: Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:45-ին՝ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից»:
Նրա ահազանգի համաձայն՝ կտրած–ծակած արյունահոսող վերք ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 2001 թվականին ծնված մի երիտասարդ:
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին է ներկայացվել 2001 թվականին ծնված երիտասարդ, ով խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում կատակելիս գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին պատճառելով նշված վնասվածքը»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Tsayg.am-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին