ՊՆ-ն բյուջեից ձեռք կբերի թվային և անալոգային խոշոր մասշտաբի քարտեզներ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման հավելված 14-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գալիք նիստում կորոշի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 հավելվածների: Նախագիծը կներկայացնի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ԶՈՒ կարիքների համար թվային և անալոգային խոշոր մասշտաբի տեղագրական քարտեզների և ֆոտոփաստաթղթերի ստեղծման անհրաժեշտությամբ:
Ներկա իրավիճակում չկան խոշոր մասշտաբի հավաստի տեղագրական քարտեզներ և ֆոտոփաստաթղթեր, ինչը խոչընդոտում է տեղագրագեոդեզիական ապահովման խնդիրների լուծմանը վաշտ-դասակ օղակում:
Փոփոխության արդյունքում հնարավորություն կընձեռվի ստացված օդալուսանկարների միջոցով ստեղծել հավաստի տեղագրական քարտեզներ և ֆոտոփաստաթղթեր:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին