Կիեւում առեւանգել են հայ օլիգարխի որդուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առեւանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։
Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առեւանգումից հետո զոհի բնակարանից նաեւ գողություն է կատարվել։
Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, եւ հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։
Մենք չենք հրապարակում առեւանգվածի անունը՝ նրա ազատմանը չվնասելու նպատակով։ Մեզ ասացին, որ ընտանիքը կարծում է, թե առեւանգողների թելերը գալիս են դեպի հայաստանյան կրիմինալ աշխարհ, նաեւ կոնկրետ կասկածներ ունեն իրենց հետ վաղեմի թշնամություն ունեցող անձանց առումով։
Թեեւ չի բացառվում, որ ուկրաինական հանցավոր շրջանակները եւս կապված լինեն այս հանցագործության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է