Երեւանում խստացվել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտի եւ խմիչքների վաճառքը արգելելու հսկողությունը
Երեւանում խստացվել է հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի եւ ոգելից խմիչքների վաճառքը արգելելու, ինչպես նաեւ նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ եւ ակումբներ արգելելու ուղղությամբ։
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետեւողական աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ։
Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության եւ մասնավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման եւ ժամանցի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաեւ թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու նպատակով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին