Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ:
Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գինը բարձրանում է, սակայն էժանացումների դեպքում շուկան նույն օպերատիվությամբ չի արձագանքում: Իսկ այս վերջին թանկացումների պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այն է, որ 2018թ. տարվա հունվարի 1-ին երբ ուժի մեջ մտնի հարկային օրենսգիրքը, բենզինի համար ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը 1 տոննայի համար կսահմանվի 120 հազար դրամ:
Ու հիմա բենզին ներկրողները դեռեւս սեպտեմբերից սկսել են բենզինի գինը աստիճանաբար բարձրացնել, որպեսզի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումից հետո ստիպված չլինեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ներդնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին