Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ սահմանապահները 15 հոգով դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:
Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի մի ավտոմեքենա: Նրանց պահանջով ուղեւորը բացել է մեքենայի բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից եւ փակել մեքենայի բեռնախցիկը, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջեւ: Վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին եւ կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ Շիրվանյանը ժամանել է, սահմանապահները 15 հոգով նրան դաժան ծեծի են ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով:
Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած դանակով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել: Նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Սահմանապահների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով Շիրվանյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ի դեպ, ծեծկռտուքին բազմաթիվ անձինք են ականատես եղել:
Այժմ կա հարուցված քրեական գործ՝ սակայն ոչ թե ԱԱԾ-ականների գործողությունների փաստով, այլ նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս. պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով): Նա կալանավորվել է:
Թե ինչն է եղել սահմանապահների եւ նրանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի պատճառը, դեռ պարզ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին