Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն, ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է: Ի մասնավորի, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական քաղաքականքարոզչական «գծերից» մեկը հետևողական, տարիներ շարունակ ծավալված ատելության սերմանումն ու խորացումն է Արցախի ու արցախցիների դեմ:
Սա Փաշինյանի դեպքում միշտ է եղել: Բայց հիմա, մեր այս օրերում Արցախի ու Արցախի հայության դեմ ատելության քարոզչությունը շատ ավելի խորացված և համակարգված է իրականացվում փաշինյանական քարոզչահեծանիվի կողմից՝ մոբիլիզացնելով իրենց բոլոր սատելիտներին, ֆեյքերին, մարգինալ կերպարներին:
Հատկապես վերջին շրջանում արցախցիների նկատմամբ ատելությունը, չարությունը փաշինյանականները հանրային հարթակներ լցնում են հսկայական չափաբաժիններով: Այս ճանապարհին նրանք կիրառում են նաև սոցիալական աջակցության թեման: Հասկանալի է, այն նախատեսված է առավելապես մակերեսային ընկալում ունեցող զանգվածների համար: Մասնավորապես, նման մարդիկ, լսելով, օրինակ՝ 40+10 հազարական դրամ աջակցության մասին, ասում են՝ «ինչո՞վ ենք վատ արցախցիներից, որ նրանց սոցիալական օգնություն, գումար են տալիս, մեզ չեն տալիս...»:Հաշվարկը հետևյալի վրա է. այդ մասսան չի խորանալու այն բաների վրա, որ արցախցիներին տնազուրկ, հայրենազուրկ են դարձրել հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Նրանք իրենք իրենց չեն ասելու՝ բայց չէ՞ որ այս մեր հայրենակիցներն ամեն ինչից են զրկվել:
Հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչից... Դրա համար էլ ստանում են (ստանում էին) այդ չնչին աջակցությունները: Իսկ այն մարդիկ, որոնց ուղեղում թշնամական թեզեր են գեներացնում արցախցիների նկատմամբ, բարեբախտաբար, դեռ իրենց տներում են, իրենց բակերում, ու դրա կարիքը չունեն: Էլի բարեբախտաբար՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դեռ այդ տարածքներին չեն հասել:
Սա գոնե հնարավո՞ր է հասկանալ...


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...