Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու չի հաղորդվել Արաբական Միացյալ Էմիրություններ Արարատ Միրզոյանի կատարած այցի մասին։
Հայաստանի ԱԳՆ-ից նախ փորձել են հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ «Փաստինֆո»-ն մերժել է աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց ԱԳՆ-ից հաստատել են, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։
«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որևէ հանդիպում տեղի չի ունեցել։
«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել «տարանցիկ երկրում»։ Եվ ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի՝ Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։
Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի՝ ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ լրատվամիջոցն ունի ականատես։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...