Ինչու է «Արմավիր» ՔԿՀ կալանավորը հրկիզել պատժախուցը. Նա առաջին անգամ չէ նման քայլի գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՔԿՀ ղեկավարության կողմից համապատասխան դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի պատժախուցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքից հետո դատապարտյալ Գարիկ Մելքոնյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս առիթով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ այս դատապարտյալն առաջին անգամ չէ, որ նման քայլի է գնում: Այս տարվա օգոստոսին Գարիկ Մելքոնյանը ոտքերը էլի մեխել էր հատակին: Հիմա էլ դատապարտյալը հայտարարել է, որ իրեն գամերից չի ազատի, մինչեւ նախարար Դավիթ Հարությունյանի հետ չհանդիպի. ինքը նախարարին դիմելու հացեր ունի:
Նշենք, որ նույն դատապարտյալը 4 ամիս առաջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Արմավիր» ՔԿ հիմնարկ եւ այդ ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել: Իսկ նախարար Հարությունյանը դեռ որեւէ արձագանք չի տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին