Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ Կապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետ Թրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակում Դերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրել Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ Փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնը Վրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունը Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր «Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ է

Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան
Հայաստան

2025 թ. սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունը «կասեցվա՞ծ» է. Ծաղիկ Վարդանյան

Ըստ տեղեկությունների, ապահովագրական կազմակերպությունները առողջապահության նախարարության հետ 2025 թվականի համար պայմանագիր չեն կնքում՝ պատճառաբանելով, որ նախորդ տարվա կատարած աշխատանքի դիմաց առողջապահության նախարարությունը իրենց պարտքեր ունի՝ չփոխհատուցած գումարներ: Ստացվում է, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակներում բժշկական կազմակերպություններին ունեցած պարտքին զուգահեռ, ապահովագրական կազմակերպություններին էլ պարտքեր ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։

«Այսպիսով՝ շուրջ 120 հազար սոցիալական փաթեթի շահառուի և մոտ 18 հազար բուժաշխատողի բժշկական օգնությունը խաթարվել է, քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն կարողանում ժամանակին կազմակերպել ապահովագրական կազմակերպությունների հետ հարաբերությունները և կառավարել ֆինանսական հոսքերը:

«Առողջության Իրավունք» ԻՀԿ-ն բողոքներ է ստացել սոցփաթեթի շահառուներից, ովքեր ներկայացրել են, որ բժշկական կենտրոններում կամ իրենց մերժում են կամ առաջարկում են գումար վճարել բժշկական ծառայությունների համար՝ հետագայում վերադարձնելու պայմանով, երբ ապահովագրականը այդ ծառայությունը կփոխհատուցի: Իսկ առողջապահության նախարարությունը հերթական «հրահանգավորումն» է արել բժշկական կենտրոններին՝ «դուք ծառայությունը մատուցեք, եթե ապահովագրականները չփոխհատուցեն, մենք կփոխհատուցենք»:

Սա իրական քաոս է, որը ԱՆ-ի կողմից ստեղծված է ապահովագրական կազմակերպությունների հետ հարաբերությունները խճճելու նպատակով՝ հետագայում կառավարությանը ներկայացնելու համար, որ սոցփաթեթի շահառուների չսպասաարկման «մեղավորը» ապահովագրական կազմակերպություններն են՝ լավ չեն աշխատում: Պետք է վերցնել նրանցից սոցփաթեթի շահառուների բժշկական ծառայությունների կազմակերպման ՀՀ կառավարության կողմից պատվիրակված գործառույթները:

Այս եզրահանգումն ամենևին էլ «դավադրության տեսություն» հարթակից չէ, այլ փաստերի հստակ վերլուծության արդյունք: Այսպես, 2024 թվականին առողջապահության նախարարության առաջարկով համապատասխան կառավարության որոշման մեջ կատարած փոփոխությունները «հուշում» են, որ առողջապահության նախարարության լեգենդար «բարեփոխումների» շքերթը հասել է ապահովագրական ընկերություններին.

Եթե մինչև 2024 թվականը ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարությանը հանձնարարել էր՝ «նախարարության և ապահովագրական ընկերությունների միջև պայմանագրերը կնքվում են յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև այդ տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա ավարտը՝ ...», ապա 2024 թվականից, ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարությանը վերահանձնարարում է՝ «Նախարարության և ապահովագրական ընկերությունների միջև տվյալ տարվա պայմանագրերը կնքվում են յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը.....»:

Եվ պայմանագրի կնքմանը համահունչ սահմանվել են ժամկետներ՝ ծառայությունների գների, յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված ապահովագրական գումարի և ապահովագրավճարի մեծության և այլ հաշվարկների համար մինչև հունվարի 31-ը: Ստացվում է, որ տարին սկսվում է, սակայն սոցփաթեթի շահառուների բուժօգնության նախապատրաստական աշխատանքները դեռ չեն ավարտվել՝ գուցե չեն էլ սկսել:

Լավ, այս աստիճան խառնաշխոթ, այսքան հետընթաց՝ անգամ գործառնական պարզ աշխատանքների, ժամկետների մեջ, հանդուրժելի է՞։ Պետական աշխատողների, ուսուցիչների, թանգարանի աշխատակցի մեղքն ո՞րն է, ինչո՞ւ պետք է տուժեն: Քանի՞ անգամ կարելի է պայմանգիրը կնքել և հետադարձ ուժ տալ դրան:

Իսկ ՀՀ կառավարությունը «ժամանակ» չունի, հավատում է առողջապահության ոլորտի կազմակերպիչներին և «չզեկուցվող» որոշումներով օրինականացնում նրանց «ծույլիկությունը» և հեռահար մութ նպատակները:

ՀՀ առողջապահության նախարարություն, ինչքա՞ն կարելի է պահանջել, պարտադրել ԲԿ-ներին, ապահովագրական կազմակերպություններին, իսկ փոխարենը ձեր վրայից հանել բոլոր տեսակի պատասխանատվությունները՝ անգամ ժամկետների մասով», – գրել է նա։

Ծաղիկ Վարդանյանը հիշեցրել է, ր սոցհշհառուներ են հանդիսանում հենց պետական ծառայողները, և  առաջարկել պահանջել պարզաբանում առողջապահության նախարարությունից, ինչո՞ւ մինչև հիմա հնարավոր էր պետական պատվերի պայմանագրերը, ապահովագրական կազմակերպությունների հետ սոցփաթեթի շահառուների սպասարկման պայմանագրերը ավարտվող տարվա դեկտեմբեր ամսին պատրաստել և կնքել, իսկ հիմա՝ անհնար է դարձել: «Չէ որ շատ կարևոր է, որ մինչև տարին սկսելը բժշկական կազմակերպությունները տեղյակ լինեն պետության հետ իրենց հարաբերությունների մանրամասներին, որպեսզի ճիշտ պլանավորեն և կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը, բժշկական ծառայությունների ծավալները, որից շահելու է ՀՀ քաղաքացին: Ինչու չէ, նաև Ան-ի համար  է շատ կարևոր՝ տարին սկսել արդեն ամբողջովին պատրաստ և հնարավորինս  կանխատեսելի», – գրել է նա։