Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ այն դասելով ծանր հանցագործությունների շարքը, եւ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքով 3-6 տարի է, կխստացվի 6-8 ժամկետով, ընդ որում՝ 8-12 տարի ազատազրկում կսահմանվի այն դեպքերում, երբ թմրամիջոցի իրացումը կլինի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, այսինքն՝ ինչպես այսօր ընդունված է՝ տելեգրամյան ալիքներով, իսկ որոշ դեպքերում, երբ գործընթացում կներգրավվեն անչափահասներ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Ընդ որում, 2024 թ. ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք»,- նշված է նախագծի հիմնավորումներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել