Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ Կապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետ Թրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակում Դերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրել Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ Փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնը Վրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունը Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր «Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ է

Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան
Մամուլ

Ես կոնդեցի տղա եմ, պարապած խուլիգան․ Սիրունյան

«Հրապարակ» թերթը գրել է․

«Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որին իշխող կուսակցությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, չորեքշաբթի օրն անսպասելիորեն հրաժարվեց իր թեկնածությունից, չնայած արդեն հանդես էր եկել ԱԺ-ում, պատասխանել ընդդիմադիրների բոլոր թունոտ հարցերին։ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սիրունյանը հրաժարվել է՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքը։ «Ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, եւ պարզաբանվելուց հետո, հետագայում եթե առիթ լինի, կխոսենք»,- նշել էր նա։ Սակայն պարզ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն այդ օրը չի հայտնի դարձել, եւ այն պետք է դեր խաղացած լիներ մինչ այդ` ուղղակի Սիրունյանի թեկնածությունը չառաջադրեին: Բայց ներկայացնել ԱԺ, քննարկել թեկնածությունը, հերթագրվել ելույթների համար, ապա հրաժարվել ելույթներից ու հայտարարել, որ Սիրունյանն է հրաժարվել իր թեկնածությունից, առնվազն ՔՊ-ի անմեղսունակ կամ անհավասարակշիռ վարքի մասին է խոսում:

Հիշեցնենք, որ սորոսական ՀԿ-ներն էին նրա թեկնածությանը դեմ, իսկ ընդդիմադիրները հայտարարում էին, որ նա սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտություններ է տարածել: «Հրապարակը» զրուցել է Ալեքսանդր Սիրունյանի հետ:

- Իրականում ի՞նչն էր պատճառը, որ վերջին պահին Ձեր թեկնածությունը հանեցիք: Չէի՞ք ենթադրում, որ Ձեր գրառումներն Ազգային ժողովում սուր քննադատության առիթ կարող են դառնալ:

- Իմ գրառումների հետ կապված արձագանքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Իմ ողորմածիկ հերն ինձ երկու տարեկանից ծեծում էր քֆուր տալու համար: Ես Կոնդում եմ մեծացել, ինձ երեւի լավ չեն ճանաչում ոմանք, ես կոնդեցի տղա եմ, պարապած խուլիգան… ինձ երկու հարց ստիպեց, որ այս քայլին գնամ` հողի հետ կապված հարցը, որի մեջ բացարձակ թեմա չկա իրականում: Մյուսն էլ զենքի ֆիրմայի հետ է կապված: Հողից սկսեմ. 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսն էր, գնացել էի Հրազդան, ընկերներիցս մեկի հետ հանդիպման, հեռախոսիս զանգ եկավ, հազար տարվա ընկերս էր: Ասում ա` ՀՔԾ-ն ինձ տարավ: Ինձ, որպես փաստաբանի, օգնության կանչեց: Թեման էլ ինչ էր` հայտնի պատմություն էր, որոշ մարդիկ, իմանալով, որ Աբովյան քաղաքի կողքի գյուղերը մտնելու են Աբովյան քաղաքի կազմի մեջ, հողերն էժան վաճառում են` գյուղի հողատարածքի գնով: ՀՔԾ-ում գործ են հարուցում, պետությանը պատճառված գումարի չափը 350 միլիոն դրամ է կազմում: Այսինքն, հողերը վաճառում են տասնապատիկ անգամ ավելի էժան: Մեր գրասենյակում այնպես է իրավիճակը, որ հաճախորդի հետ պետք է կոնկրետ խոսես: Փաստաբանի համար հաճախորդից թանկ բան չկա: Մի խոսքով, այս գործում հաջողություն եմ ունենում, այնպես եմ անում, որ մեղավորները վճարում են պետությանը պատճառած վնասը, ընկերս էլ, որ պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում ու կալանավորվել էր, որպես շնորհակալություն, ինձ հող է նվիրում` Հանքավանում: Մոտիկ մարդ էր, ես նրանից հաստատ փող չէի վերցնելու: Հազար տարվա ընկերներ ենք: Էդ որ հիմա ասում են՝ Ծաղկաձոր, էդ տարածքը նոր է միացել Ծաղկաձորին: Հիմա ինձ ասում են` ինչի՞ ես էսքան թանկ հող ստացել նվեր Ծաղկաձորում, ասում եմ՝ Հանքավանի ամենավերջն ա, ձեր ցավը տանեմ, հետո՞ ինչ, որ դարձել է Ծաղկաձոր հիմա, եւ հետո՝ նվեր եմ ստացել հարազատ մարդուց: Դե հիմա արի սրանց բացատրի, որ եթե բարեկամական կապ չկա, նոտարները չեն ձեւակերպում նվերը, այդ պատճառով էլ փոքր թիվ ենք գրել, ի՞նչ կա այդտեղ: Մյուս դրվագը կապված էր բանակին փամփուշտ մատակարարող ընկերության հետ, որում նաեւ իմ անունն է շրջանառվում: Շատ փակագծեր չբացեմ: Ես գիտեի, որ նման խոսակցություններ լինելու են, բայց ինձ չգիտե՞ք` ես տոռմուզ չունեմ:

- Բայց ինչո՞ւ այս հարցում «տոռմուզ» արեցիք` հրաժարվեցիք:

- Այն, ինչ ես հայտարարել եմ, բառացի ճշմարտությունն է: Ինձ մերժում են քաղհասարակությունն ու խորհրդարանական ընդդիմությունը: Բայց գիտեք, չէ՞, քաղհասարակության ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարվում են, որ իմ դեմ բան են ստորագրել: Դե, մարդիկ կան, որ դատվում էին հարազատ մորը բռնաբարելու համար, հիմա իմ դեմ են խոսում, քննադատում են, չեմ հասկանում, թե ինչի մասին են խոսում: Հայտնի քաղհասարակությունից մեկը` Վանաձորից, մեկը` Գյումրիից, խաբար են ուղարկել եւ հավաստիացրել, որ իմ դեմ ոչ մի թղթի տակ չեն ստորագրել: Էն, որ արդեն չգիտեմ, թե ում հավատամ: Ես իրոք անթերի չեմ, խուժան եմ:

- Փաշինյանի հետ չե՞ք քննարկել այս ամենը:

- Ոչ մի հարց չեմ քննարկել, բայց, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց:

- Այդ դեպքում ինչո՞ւ էիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

- Ես չէի առաջադրել, ինձ առաջադրել էին: Երդվում եմ` ես մատս մատիս չեմ խփել: Ես` իմ փաստաբանությունը, այլ բան չեմ ուզում: Զուտ կուսակցական կարգապահությունից ելնելով համաձայնեցի: Փաշինյանի հետ ընդհանրապես չեմ խոսել այս թեմայով: Ուղղակի ես, տեսնելով, թե ինչ է կատարվում, Սերժի ասած` ասեցի` «սիրուն չի»: Բայց թող մի օր անցնի, կուսակցության անդամների հետ քննարկեմ, հետո նոր հայտարարեմ, որ հանում եմ իմ թեկնածությունը: Խոսեցի ղեկավարության հետ, բայց Փաշինյանն այնտեղ չէր: Թող ուսումնասիրեն, քննեն, եթե թեմա կա, թող ընթացք տան, եթե չէ` ավելի լավ: Ինչո՞ւ թողնենք՝ ինչ ասես խոսեն, դա մեզ պետք չէ: Ես իմ բնույթով էս տեսակն եմ: Ես փաստաբան եմ, շարունակելու եմ իմ գործը:

- ՔՊ կուսակցության անդամ լինելն ի՞նչ է տալիս Ձեզ:

- Հայացքների համար եմ դարձել կուսակցության անդամ: Փողոց էլ փակած չկամ: ՔՊ-ի անդամ եմ 2018 թվականի ապրիլի 22-ից, երբ Փաշինյանին ձերբակալեցին: Նիկոլ Փաշինյանի հետ հին հարեւաններ ենք եղել: Նրա խմբագրությունն ու իմ հայրական տունը կողք կողքի էին:

- Քանի որ կուսակցական եք, նաեւ Փաշինյանի նկարներն եք Ֆեյսբուքի Ձեր էջում հրապարակում, մարդիկ տարակուսում են, կարծում են, որ Փաշինյանի հրահանգներն էլ եք կատարելու:

- Դա ՔՊ-ում բացառված բան է: Հավատացեք, նման բան չի կարող լինել»։