Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ Կապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետ Թրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակում Դերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրել Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ Փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնը Վրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունը Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր «Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ է

Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան
Հայաստան

Պահուստները չեն համալրել, թողել են, որ դրամն ամրապնդված մնա ու շարունակի վնասել տնտեսությանը

168․am-ը գրում է․ Վերջին տարիներին Հայաստանը գտնվել է տարադրամային ահռելի հոսքերի ճնշման տակ։ Մեծ գումարներ են մտել ու դուրս եկել։

Թվում է, թե իշխանություններն այդ առիթը պիտի օգտագործեին երկրի արտաքին արժութային պաշարները համալրելու ու ֆինանսական կայունությունն ամրապնդելու համար։ Հատկապես որ, այդ հոսքերը հավերժական չեն ու մի օր վերջանալու են։ Բայց դատելով պաշտոնական տվյալներից, վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պահուստները նույնիսկ նվազել են։

Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալներով, Հայաստանի արտաքին պահուստները 2024թ. վերջին կազմել են 3 մլրդ 668 մլն դոլար։

Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 60 մլն դոլարով ավելի է, բայց 443 միլիոնով պակաս է 2022թ. համեմատ։

Արտարժութային պահուստները կրճատվել են տարադրամային հսկայական հոսքերի պայմաններում։ Այդ հոսքերով են իշխանությունները մշտապես պայմանավորել վերջին տարիներին արձանագրված ազգային արժույթի ամրապնդումը, ինչը մեծապես վնասել է ներքին տնտեսությանը, հատկապես՝ տնտեսության արտահանելի հատվածին։

Տնտեսության վրա տարադրամային ճնշման ու դրամի արժևորման ազդեցությունն ինչ-որ տեղ թուլացնելու համար կարող էին տարադրամ ներքաշել, դրա հաշվին համալրելով նաև արտաքին պահուստները։ Արդյունքում, մի կողմից՝ հետագայի համար ֆինանսական անվտանգության լրացուցիչ բարձիկներ կստեղծեին, մյուս կողմից՝ շնչելու որոշ հնարավորություններ կտային տնտեսությանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, տարադրամային հսկայական հոսքերի պայմաններում, արտաքին պահուստները վերջին 2 տարում նույնիսկ կրճատվել են։

Այսինքն՝ չեն էլ փորձել պահուստները համարելու միջոցով թուլացնել տարադրամային ճնշումը դրամի ամրապնդման վրա։ Թողել են, որպեսզի դրամը շարունակի ամրապնդված մնալ ու վնասել տնտեսությանը։

Վերջին 3 տարիներին դրամի ամրապնդումը լուրջ խնդիր է եղել տնտեսության համար ու այսօր էլ շարունակում է լինել։ Դրա հետևանքները կարելի էր մեղմել՝ պայմաններ ստեղծելով տնտեսության մրցունակության բարձրացման համար։ Սակայն գերադասել են արժևորված պահել դրամն ու խթանել ներմուծումը՝ տեղական արտադրողին դնելով վատ վիճակում՝ ինչպես ներմուծողների նկատմամբ, այնպես էլ՝ արտաքին շուկաներում։ Եվ սա արել են այն պայմաններում, երբ փոխարժեքների միջոցով գնաճը զսպելու խնդիր բացարձակ չեն ունեցել։

Պաշտոնական գնաճը, առնվազն վերջին 2 տարիներին, անհամեմատ ցածր է եղել նպատակային ցուցանիշի նույնիսկ ներքին սահմանից։ Փոխարժեքների միջոցով այն ճնշելու անհրաժեշտություն չի էլ եղել։ Անգամ տարբեր միջոցներով փորձել են խթանել գնաճը, բայց միտումնավոր, թե այլ պատճառներով, թողել են, որպեսզի դրամը շարունակի չափից դուրս ամրապնդված մնալ։ Չեն ներքաշել հավելյալ տարադրամը, որպեսզի մի կողմից՝ թուլացնեն դրամի վրա ճնշումն ու պայմաններ ստեղծեն ներքին տնտեսության մրցունակության բարձրացման համար, մյուս կողմից՝ համալրեն արտաքին պահուստները։

Ե՛վ տնտեսությունն է տուժել, և՛ արտաքին պահուստները չեն ավելացել։

Թե ինչո՞ւ են կրճատվել պահուստները, ոչ մի բացատրություն չկա։ Լռում են բոլորը, նաև Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ առաջ հպարտանում էր, թե իր իշխանության գալուց մեկ տարի հետո Հայաստանի արտաքին տարադրամային պահուստներն աննախադեպ աճեր են գրանցել, գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, և դա ֆինանսական ու մակրոտնտեսական կարևոր գործոն է, ինչի շնորհիվ Հայաստանի տնտեսության վարկանիշը շարունակաբար աճում է։

Արտաքին պահուստները 2023թ. օգոստոսից այս կողմ կրճատվել են, այն էլ բավական մեծ չափով՝ 4 մլրդ 219 մլն դոլարից իջել են 3 միլիարդ 668 մլն դոլարի։

Գրեթե մեկ ու կես տարում պակասել են 551 մլն դոլարով, բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ֆեյսբուքյան գրառումները չենք տեսնում։

Պահուստները նրա համար հավանաբար այլևս կարևոր «ֆինանսական ու մակրոտնտեսական գործոններ» չեն, որոնք բարձրացնում են տնտեսության վարկանիշը։ Մարդկանց զբաղեցնելու համար հիմա ավելի արդիական թեմաներ կան, ասենք՝ ձվածեղ պատրաստելն ու տոլմա փաթաթելը։

Արտաքին պահուստները կարևորվում են առաջին հերթին երկրի տարադրամային դիմադրողականության ու ֆինանսական կայունության ապահովման առումով։ Հատկապես այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ական վարչախումբն իրենց կառավարման այս տարիներին Հայաստանին ոչ միայն ահռելի քաղաքական ու տնտեսական վնասներ են հասցրել, այլև դրել են պարտքերի սարսափելի մեծ բեռի տակ, որոնք սպասարկելու համար տարադրամային մեծ միջոցներ են պետք։

Սովորել են անընդհատ նոր պարտքեր վերցնել՝ եղած պարտքերը փակելու համար։ Բայց գալու է նաև մի ժամանակ, երբ պարտքեր վերցնելն էլ Հայաստանի իշխանությունների համար ճոխություն է դառնալու։

Արտաքին պահուստները պակաս կարևոր չեն՝ ներմուծման ֆինանսական ապահովվածության առումով։ Դրանք վաղուց արդեն  զիջում են 3 ամսվա ներմուծման ծածկույթը, մի բան, ինչը միջազգային չափանիշներով համարվում է պահուստների մակարդակը գնահատելու առաջնային պայմաններից մեկը։

Եթե դրանք չեն ապահովում ներմուծման 3 ամսվա ծածկույթ, նշանակում է, երկիրը գտնվում է վտանգավոր գոտում։

Հայաստանի պարագայում վաղուց արդեն այդպես էլ կա։ Պահուստները կրճատվել են, իսկ ներմուծումը հսկայական չափերով ավելացել է։

Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով, տարեկան ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, Հայաստանի ներմուծումը հասել է 16 մլրդ դոլարի։ Միջին հաշվով 3 ամսում ընդհանուր առմամբ 4,3 միլիարդի ներմուծում է եղել, որն անհամեմատ ավելին է, քան արտաքին պահուստների մակարդակը։