Անաստասիա Վոլոչկովան պատմել է 15 000 եվրոյի դիմաց սեքսի մասին
Ոչ միայն Հոլիվուդը կարող է «պարծենալ» սեքս սկանդալներով, ռուսական շոուբիզնեսն էլ է այս հարցում հետ չի մնում ու առաջին շարքերում նախեւառաջ Անաստասիա Վոլոչկովան է։
НТВ հեռուստաալիքի «Звезды сошлись» հաղորդման ժամանակ ոմն բիզնեսվումեն Օլգա Լեյբմանը հայտնել է, որ Վոլոչկովան փողի դիմաց սեքսով է զբաղվում տարբեր տղամարդկանց հետ։
«Ես դատի եմ տալիս այդ խելագար կնոջը։ Նա ասում է․ «Ես հաստատ գիտեմ, որ Վոլոչկովան քնել է 8 տղամարդկանց հետ ու դրա համար 15 հազար եվրո վերցրել»։ Նա այդ բառերը պետք է ապացուցի դատարանում։ Թող ապացուցի փողի փոխանցման փաստը, քանի որ նման բան չի եղել ու չէր կարող լինել։ Ես փողի դիմաց չեմ ճաշում, ոչ էլ քնում եմ որեւէ մեկի հետ»,- վստահեցնում է իրեն անարդարացիորեն զրպարտված համարող Անաստասիան։
Շատերը Նաստյային հարցրել են, թե նա ինչու է առհասարակ համաձայնել մասնակցել այդ հաղորդմանը, որտեղ նրա վրա «կեղտ էին թափում», իսկ նրա մտերիմների ու ընկերների բարձրախոսներն անջատում։ «Բացատրում եմ մեկ եւ վերջին անգամ։ Ինձ ասել էին, որ եթե ես գամ, ամեն ինչ արժանավայել կանցնի։ Իսկ եթե չգամ՝ ապա ինձ այստեղ կզրպարտեն։ Ես չեմ ուզում այդ մեդիա պատերազմները, դրա համար էլ եկա այս եթերին»,- մեջբերում է Վոլոչկովային «ԿՊ»-ն։
Նրա համար տհաճ է լսել ու կարդալ իր մասին նման տհաճ բաներ։ Առավել եւս, որ Անաստասիան ունի դուստր, որին կարող են դպրոցում ծաղրել այդ կեղտոտ բամբասանքների պատճառով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...