Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման

Հովհաննես Ծործորեցի

«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման:
   
   Ահա Ես ուղարկում եմ ձեզ որպես ոչխարներ գայլերի մեջ:

Երբ կարևոր բաների մեջ նրանց վստահ դարձրեց, օժտեց հրաշքներ գործելու կարողությամբ և ասես ադամանդյա նրանց դարձրեց,     այժմ էլ նրանց ներկայացնում է [սպասվելիք] չարչարանքներն ու պատերազմները և ցույց տալիս, որ կռվի եղանակը նոր է, որովհետև մերկ ու առանց շատ զենքերի՝ գիշատիչ գայլեր էին վանելու: Եվ ոչ միայն վանելու եք ու նրանցից անվնաս մնալու, [ասում է], այլև նրանց էլ եք զգաստացնելու, որը մեծ զարմանք ու անպատմելի մխիթարություն է, քանի որ բազմաթիվ գայլերի մեջ տասներկու մարդ էր շրջելու և նրանց հարուցած վտանգներից չէր վախենալու: Սրանով [Տերը] երեք բան է հայտնում: Նախ՝ Իր զորությունն է ցույց տալիս, թե՝ «Սակավաթիվ ոչխարներիդ կարո՛ղ եմ պահպանել այդքան գայլերի մեջ», ուստիև ասում է. «Ե՛ս եմ ուղարկում»: Երկրորդ՝ դժվարությունները նախապես ներկայացնելով՝ զգուշացնում է, որպեսզի չկարծեն, թե մեր կյանքը հաճելի է, իսկ հետո դժվարությունների հանդիպելով՝ տրտմեն: Երրորդ՝ աշակերտներին հեզություն է սովորեցնում, որպեսզի երբ գայլերը, ասում է, զինվեն, զորք չկազմեք ու հեծյալներ չհավաքեք, այլ գառների նման՝ միայն զգոնությամբ հաղթեք, այսինքն՝ մեռնեք և չարչարողներին [այդպես] գերազանցեք:

   Այսուհետև օձի պես խորագետ և աղավնու պես միամի՛տ եղեք:

   Քարոզության ուղարկելով՝ [Տերն] այսպիսի հրաման է տալիս, որպեսզի «ոչխար» կոչվելու պատճառով անմտությամբ չշրջեն, այլ մեծ իմաստությամբ ճարտար լինեն՝ համոզելու լսողներին: Նաև որպեսզի հուսահատվելով չասեն, թե որ այդքան ալիքներ են մեր շուրջ ծփալու, ինչպե՞ս կկարողանանք զգաստ լինել կամ այդքան չարչարանքներին դիմադրել, քանի որ այդքան խորամանկությունն ի՞նչ կարող է անել բազմաթիվ գայլերի մեջ, կամ աղավնու բարձրաթռչությունը՝ այդքան արագաշարժ բազեների մեջ, ասում է՝ կենդանիները ոչինչ [չեն կարող անել], բայց դուք, եթե կամենաք, կարո՛ղ եք և շատ բաներ կանեք: Որովհետև ձեզ օձ կամ աղավնի չեմ դարձնում, այլ իբրև՛ օձ ու աղավնի, որպեսզի թողնելով օձի նենգությունը՝ նրա իմաստությունը վերցնեք և մերժելով աղավնու անմտությունը՝ պարզամտությունն ընդունեք, որոնց զուգակցումից գոյանում է մի գեղեցիկ առաքինություն, որով շատերին կարող եք հաղթել:

   Նաև [սովորեցնում է] խոհեմությամբ ու հնարամտությամբ ուսուցանել լսողներին, որովհետև ինչպես որ [հնում] օձն ընտրեց դյուրահավատ անձի և գեղեցիկ ու կակուղ խոսքերով հեռացրեց Եվային Աստծուց ու մեղքի մեջ գցեց, այդպես էլ դուք դատաստանի խոսքն ըստ անձի, ժամանակի ու տեղի կազմեք և մարդկանց վերստին Աստծո մոտ բերեք: Եվ իբրև միամիտ աղավնի՝ մի՛ հոգնեք մերժողների վնասներից և բարի գործերից խույս մի՛ տվեք, այլ միամտությամբ սպասավորե՛ք և խանգարողների չարությունը ոչի՛նչ համարեք՝ նրանցից վրեժ չառնելով կամ նրանց հանդեպ ոխ չպահելով: Ինչպես առաքյալն է խրատում. «Բարիք գործելուց մի՛ ձանձրացեք» (Բ Թես. 3:13), և թե՝ «Բարությա՛մբ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21):

   Այլև՝ օձին հատուկ է իր ամբողջ մարմինը կտոր-կտոր անել, բայց գլուխը զգուշությամբ պահպանել. այդպես էլ դուք ձեր ինչքը, ունեցվածքը, նույնիսկ մարմինը կորստյան մատնեք, բայց գլուխը, որն Իմ հանդեպ հավատն է՝ ամեն բարի գործի արմատը, առո՛ղջ պահեք՝ աղավնու պես միամիտ լինելով Իմ հանդեպ: Նաև ինչպես որ օձն է հին կաշին փոխելով նորանում, այդպես էլ դուք մարդկանց սովորեցրեք Ադամի հին մեղքերից մերկանալ, Տիրոջ տարեկանի ընդունմամբ  574, Ավազանով մկրտությամբ ու շնորհի նորոգությամբ պայծառանալ, ինչը Հոգին, աղավնու նմանությամբ, իր հովանու տակ է պահում: Նաև խորագետ եղեք օձաբարո օտարների և պարզամիտ՝ անմեղ ու միամիտ աղավնիների հանդեպ, ինչպես վարվում էր Պողոս առաքյալը. «Խորագետ էի և խելքով [գրավեցի ձեզ]» (Բ Կոր. 12:16), և՝ «Իբրև ի Քրիստոս մանուկների՝ կաթ ջամբեցի ձեզ» (Ա Կոր. 3:2):