Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Տեսանյութեր

«Որքան ժամանակը հոսում է առաջ, այնքան մեծանում է Ադրբեջանի բեռը»․ Արա Ղազարյանը՝ Հաագայի դատարանի նախնական վճռի մասին

Այսպիսի դատական ակտեր դեռ շատ են կայացվելու և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի դեմ․ վերջանական դատական ակտին դեռ տարիներ կան, ընդհանուր 10-ից ավելի տարի է տևում նման գործերի քննությունը, բայց նախնական փուլը շատ կարևոր է հետագա վճռի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին, իսկ Ադրբեջանը՝ 1996 թվականին։ Հայաստանի առարկությունն անցավ առ այն, որ գործի փաստերը պետք է քննել 1996 թվականից, այսինքն՝ այն պահից, երբ Ադրբեջանը ստանձնել է միջազգային պարտավորությունը։ 1992-94թթ եղել է ռազմական գործողություն, ավերվել են գյուղեր ու քաղաքներ, Ադրբեջանը պնդում է, թե ոչ թե ավիրվել այլ ավիրել է հայերը, և դա արվել է ոչ թե ինքնաբերաբար, այլ դիտավորյալ՝ որպես էթնիկ զտում։ Եթե գործի փաստերը քննվելու է 1996 թվականից, նշանակում է, որ առնվազն գոնե նյութաիրավական հիմքով Հայաստանին այդ խախտումները չեն կարող վերագրվել, իհարկե հարցը բաց է մնում երկրորդ մասով, այսպես ասած՝ պոզիտիվ պարտավորության իմաստով, առ այն, որ 1996 թվականից սկսած Հայաստանը կարո՞ղ էր կանխարգելող որևէ գործողություններ արել կամ որևէ կերպ վերականգնել, կամ թույլ չտար, որ շարունակվեր։ Ադրբեջանը, կարծում եմ, կգնա այդ ճանապարհով։

Երկրորդ կետը վերաբերում է ականների տեղադրմանը, որը Ադրբեջանը նախկինում մի քանի անգամ վերագրել է Հայաստանին, Եվրոպական դատարանը դա մերժել էր, գուցե տակտիկական նպատակով Հայաստանը կրկին ներկայացրել է, սակայն դատարանը գտավ, որ դրան անդրադարձի կարիք չկա, քանի որ Ադրբեջանն այդ հարցը չի բարձրացրել։ Կարելի է ասել, որ դատարանը վերջնականապես փակեց այդ հարցը։

Երրորդը հարցն այն է, որ Ադրբեջանը շահարկում է բնապահպանական խնդիրները՝ վերագրելով Հայաստանին կրկին միջազգային բնույթի հանցագործություններ։ Ըստ որոշման՝ նույնիսկ եթե բնապահպանությանը վնաս հասցված լիներ, ապա դա չի նշանակում, որ Հայաստանին կարելի է վերագրել տարբերակված վերաբերմունք, այլ կերպ ասած՝ որ դա արվել է դիտավորյալ»,- ներկայացրեց միջազգային իրավունքի մասնագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ներկայացվող այն պահանջներին, որ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային դատարաններում ներկայացված հայցերից, Ղազարյանը մեկնաբանեց, թե ինչու է Ադրբեջանն այդպես ուզում․ «Հայաստանը  զինված հակամարտության զոհ է, Հայաստանը պարտվել է պատերազմը, իսկ Ադրբեջանը պատերազմը հաղթել է անարդարացի կերպով, դա ինքնապաշտպանություն չէ, այլ հարձակողական պատերազմ է, որ արգելված է միջազգային իրավունքով։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ լեգիտիմացնել այդ պատերազմը, իրենց երկրում կոչում են դա հայրենական պատերազմ։ Ադրբեջանը հասկանում է, որ եթե ռազմաքաղաքական բանակցություններում առավելություն ունի, ճնշում է Հայասանին։ Դատավարությունը հետաքրքրիր է նրանով, որ անկախ նրանից, թե ովքեր դատավարության կողմերը, դատարանի դահլիճում նրանք հավասար հնարավորություններ ունեն։ Ռազմի դաշտումը պարտվածը կարող է առավելության հասնել դատարանի դահլիճում։ Որքան ժամանակը հոսում է առաջ, այնքան մեծանում է Ադրբեջանի բեռը, թե ո՞ւր են ԼՂ հայերը, չէ՞ որ դուք նրանց վերաբերյալ էիր բանակցում ու հանկարծ այնտեղ հայեր չկան։ Եթե նրանք իրենց կամքով չեն հեռացել, նշանակում է, որ դուք միջազգային հանցագործություն եք կատարել»։

Անդրադառնալով COP-29-ի ֆոնին Բաքվի կողմից հայ գերիներին այդպես էլ ազատ չարձակելուն՝ միջազգային իրավունքի մասնագետն ասաց․ «Նշանակում է, որ Ադրբեջանը դեռ քաղաքական ռեսուրս ունի դիմակայելու միջազգային հանրությանը։ Երբ այդ քաղաքական ռեսուրսը կհավասարվի Հայաստանի դիմադրությանը կամ կնվազի, ապա այլընտրանք չի ունենա։ Ազատ արձակելն է խնդիր, պետք է իրավական գործընթաց լինի, ինչի համար էլ հիմքեր են պետք։ Քաղաքական որոշակի պայմանավորվածություն պետք է լինի, որովհետև ազատ արձակվածները հետո կարող են նաև խոսել»։